Հայաստանում հանրային ուշադրության է արժանացել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը բրիտանական այցի շրջանակում, որ նա տվել է BBC հեռուստաընկերության «Ծանր զրույց» հաղորդաշարին: Ընդհանուր առմամբ, արտգործնախարարը շարադրել է հայաստանյան մոտեցումները, թավշյա հեղափոխությունից հետո ձևակերպված դրույթները, թեև ոչ ամբողջությամբ: Օրինակ՝ արտգործնախարարը թերևս պետք է շատ ավելի միարժեք և հստակ պատասխան տար հաղորդավար Սթիվեն Սակուրի հարցադրումներին, որոնք վերաբերում էին արցախյան պատերազմում հայկական զինուժի՝ իբրև թե «թույլ տված խախտումներին»՝ ասելով, որ հայկական զինուժը այլ բան չի արել, քան ադրբեջանական ագրեսիայի և պարտադրված պատերազմի արդյունքում կանխարգելել արցախահայության ոչնչացումը և զանգվածային տեղահանումը, կանխել նոր ցեղասպանությունն ու ապահովել անվտանգությունը, այդ թվում՝ ձևավորելով այդ անվտանգության համար նվազագույն անհրաժեշտ ստատուս-քվո:
Միևնույն ժամանակ, Արցախը հայկական տարածք չէ հաղորդավարի պնդմանը, արտաքին գործերի նախարար Մնացականյանը թերևս պետք է միարժեք արձագանքեր և փակեր թեման՝ ասելով, որ Արցախը հայկական տարածք է, պատմական հայկական տարածք է, իրավական հայկական տարածք է, և վերջ: Այդ փաստարկները ձեռք են բերվել թե՛ իրավաքաղաքական, թե՛ ռազմական դաշտում, ըստ այդմ՝ հայկական կողմը ձեռք է բերել դրանք շատ հստակ շարադրելու հիմք: Այդ ամենով հանդերձ, սակայն, տարօրինակ է նախկին իշխանության տեղեկատվա-քարոզչական շրջանակների որոշակի աղմուկը: Տարօրինակ է այն պարզ պատճառով, որ այն հարցերը, որոնք Զոհրաբ Մնացականյանին են ուղղվում հաղորդավարի շուրթերով, ոչ թե որպես հարցեր, այլ գործնականում որպես կարգավորման, լուծման տարբերակներ փաստաթղթավորվել են և ներկայացվել հայկական կողմին տարբեր տարիների, որոնցում մշտապես գերակա է եղել տարածքների հանձնման դրույթը և, խոշոր հաշվով, այդ տարբերակները արժանացել են Հայաստանի իշխանության հավանությանը:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում
Այսքան աղմուկից յետոյ վերջապէս ես էլ դիտեցի հարցազրոյցը: Հաղորդումը թողած ժամացոյցին էի նայում, թէ երբ է աւարտուելու:
Եթէ կարճ ամփոփեմ՝
1. Կոռուպցիայի դէմ պայքար – հաղորդավարը մի կուշտ ծաղրեց այն, վերջում էլ Սանասարեանին մեղաւոր հանեցին (դատաւոր՝ Մնացականեան):
2. Արցախ – No Comment վիճակ է: Ասելու բան չունեմ: Մի պահ ինձ թուաց, թէ Էլմար Մամեդյարովն է հիւրը:
3. Աշխարհաքաղաքական կենտրոններ – Նախարարն այդպէս էլ չկարողացաւ բացատրել, թէ ինչու է Հայաստանը միաժամանակ համագործակցում այնպիսի «հակառակորդների» հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ՌԴ, ԱՄՆ-Իրան, ԵՄ-ՌԴ, ՆԱՏՕ-ԵԱՏՄ եւ լայն իմաստով՝ Արեւմուտք-ՌԴ: Նա մօտաւորապէս «արդարանում» էր, թէ այդ համագործակցութիւնը կողմերից մէկին չնեղացնելու համար է: Կամայ-ակամայ նախարարը խոստովանեց, որ ՀՀ անկախութիւնից ի վեր (եւ առ այսօր) մեր դիւանագիտութիւնը ՍԽԱԼ ճանապարհի վրայ է:
Անկեղծ ասած՝ անձամբ միշտ համակրել եմ նախարարին, բայց չեմ կարծում, որ այս հարցազրոյցից յետոյ նա կը շարունակի պաշտօնավարել: Ու էլի անկեղծ ասած՝ աւելի սարսափելի է պատկերացնել, թէ ո՞վ կը փոխարինի նրան:
Թաւշեայ «յեղափոխութիւնից» յետոյ ես երկու առաջնահե՛րթ ակնկալիք ունէի այս իշխանութիւններից՝ Կրթութիւն-Գիտութիւն եւ Արտաքին քաղաքականութիւն: Առաջինը վաղո՜ւց ձախողուած է (Արայիկ Յարութիւնեանը թէեւ պարկեշտ է, առաքինի, բայց այդ ոլորտից ՈՉԻ՛ՆՉ չի հասկանում), իսկ երկրորդում թէեւ սկզբնապէս դրական դինամիկա կայ, բայց հիմա արդէն լճացում է: