«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց ՀՀ կառավարության ներկայացուցիչների գործուղումները սեպտեմբեր ամսվա ընթացքում` փորձելով հասկանալ` ինչ ձեռքբերումներ կան: Այսպիսով, սեպտեմբերին ամենաշատը` 3 անգամ, գործուղման է մեկնել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, մյուս նախարարություններից հիմնականում փոխնախարարներն են 2-ական անգամ գնացել գործուղման: Սեպտեմբերին ամենաակտիվը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պաշտոնյաներն են եղել:
Նախարար Սուրեն Պապիկյանն ու փոխնախարարներից Լիլիա Շուշանյանն ու Հակոբ Վարդանյանը միասին մեկնել են 6 գործուղման` 2-ական: Ս. Պապիկյանը, օրինակ, Աբու Դաբիում մասնակցել է Համաշխարհային էներգետիկ 24-րդ կոնգրեսին, եւ, որպես արդյունք, ներկայացված է, որ խորհրդի նախագահը ցանկություն է հայտնել գալ Հայաստան: Այսինքն՝ գործուղումն արդյունք է տվել:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում