Այն փաստը, որ պետական համակարգում աշխատավարձերի բարձրացումն անհրաժեշտ է, քանի որ առկա են տարբեր տիպի գումարային ծախսեր, քննարկման թեմա չէ, սակայն միանգամից հարց է առաջանում՝ այդ ո՞ր նախարարի կամ մարզպետի փայլուն աշխատանքն է, որ արժանացել է Փաշինյանի նման բարձր գնահատականին և աշխատավարձերի կրկնապատկման է հանգեցրել։
Եթե հետհայացք գցենք և հասկանանք, թե ովքե՞ր են այդ բարձր վարձրատրվող պետական չինովնիկները, ապա միանգամից ակնհայտ է դառնում, որ գործ ունենք նախկին քաղակտիվի հետ, ովքեր ոչ միայն չեն աշխատել պետական համակարգում, այլ անգամ կյանքում երբևէ ոչ մի տեղ չեն աշխատել։ Եվ այս ամենը հաշվի առնելով՝ մեկուկես տարվա ընթացքում հանրությունը չի տեսել տվյալ չինովնիկների բարձր որակի աշխատանքը, որ ըստ այդմ չարձագանքի աշխատավարձերի կրկնակի բարձրացման փաստին։
Եթե խոսենք սոցապ նախարարի «ձեռքբերումների» մասին, ապա դրանք նույնպես «բացառիկ» են, քանի որ Զարուհի Բաթոյանի թեթև ձեռամբ փակվեցին մի շարք մանկատներ ու ծերանոցներ, որոնք հանրության համար ունեն կենսական կարևոր նշանակություն։ Կամ Փաշինյանին հավանաբար ուրախացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի կողմից հատուկ դպրոցները փակելու գործընթացը, որի պատճառով մի շարք խնդիրներ ունեցող երեխաներ զրկվեցին իրենց համար նախատեսված հատուկ դպրոցներում պատշաճ պայմաններում գիտելիք ստանալուց։
Դե, իսկ հայկականության ու ազգային արժեքների դեմ նախաձեռնած վերջին դեմարշին նույնիսկ չենք անդրադառնում, երբ բուհական ծրագրերից պարտադիր ուսուցանվող առարկաների շարքից նախատեսվում է հանել հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների ուսումնասիրությունը։
Կարդացեք նաև
Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում