Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող 96 կգ քաշային 20-ամյա Հմայակ Հարությունյանը ձախողել է մրցելույթը: Պոկում վարժությունում նրա 145 կգ-ն ընդամենը 11-րդ արդյունքն էր:
Սակայն նա ավելի վատ հանդես եկավ հրում վարժությունում, որտեղ առաջին մոտեցման համար պատվիրված 181 կգ ծանրաձողը երեք անգամ չնհնազանդվեց իրեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ