Լրահոս
Օրվա լրահոսը

Ի վերջոյ մեր հաւաքական խնդիրն է բարելաւել պետութիւնն ու մեր ժողովուրդին կեանքը․ «Հայրենիք»

Հոկտեմբեր 26,2019 10:58

Եւ անկեղծօրէն՝ այս իշխանութեան ջատագովները (ներառեալ՝ նաև մեր պետութեան որակին նախանձախնդիր ընկերներ) սխալ կ՚ընեն մեր առարկութիւններուն դիմաց պարզելով սովետատիպ հակաճառութիւններ փոխանակ հարցերու էութեան անդրադառնալու։ Վերջ տուէք այս անմիտ և աննպատակ «պաշտպանողականներուն» և կեդրոնացէք իրական հարցերուն վրայ։ Վերջ տուէք մեզ նախկին վարչակարգին հաւասարեցնելու ծիծաղելու փորձերուն։ Ներկայ իշխանութիւնը այն չէ, ինչ կը կարծէիք։

Դուք գիտէք այդ մէկը։ Գիտէք նաև, որ ան կրնայ աւելի սայթաքիլ։ Պետական կեանքը (իր դաժան հրամայականներով) սկսած է այլասերել մարդոց մտայնութիւնը։ Յայտնի գործընթա՛ց մը՝ որ պէտք չէ զարմացնէ մեզ։ Պատահած է և պիտի պատահի նաև այս իշխանութեան։ Հապա ինչո՞ւ համար են ընդդիմադիր ուժերը։ Եւ ինչո՞ւ համար էք դուք։ Տևաբար ձեր օրհնութի՞ւնը տարածելու իշխանութեան թերիներուն վրայ։ Դադրեցէք մեքենական ջատագովներ ըլլալէ։ Գովեցէք այն, որ գովելի է։ Բայց երբ կոպիտ մեղանչումներ թոյլ կը տրուին իշխանութեան — իսկ այս պարագային՝ նոյնինքն Պր. Վարչապետին — կողմէ, քաջութիւնը ունեցէք դաժան բարեկամներ ըլլալու։

Դաժան սիրով (tough love) սիրեցէք զայն՝ իշխանութի՛ւնը։ Ինչպէս ըրած ենք և կ՚ընենք մենք։ Ի վերջոյ մեր հաւաքական խնդիրն է բարելաւել պետութիւնն ու մեր ժողովուրդին կեանքը։ Դեռ ձեզմէ ոչ ոք համարձակութիւնը ունեցաւ հրապարակաւ պնդելու, որ արտախորհրդարանական ընդդիմութիւնը մտնէ իշխանութեան նկատառման և հաղորդակցութեան դաշտ։ Որոշեցէք, թէ ինչպէ՞ս — և իսկապէ՛ս — օգտակար պիտի ըլլաք ձեր ջատագոված իշխանութեան։

 

Կարօ ԱՐՄԵՆԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայրենիք» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031