Բաթումում մեկնարկած շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց 22-րդ առաջնությունում խաղացել են երկու տուր:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը (Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Հայկ Մարտիրոսյան, Արման Փաշիկյան) հաղթել է Նորվեգիայի՝ 3,5:0,5 եւ Խորվաթիայի՝ 3:1 ընտրանիներին եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հաջող են մեկնարկել նաեւ կանայք (Լիլիթ Մկրտչյան, Սիրանուշ Ղուկասյան, Էլինա Դանիելյան, Մարիա Գեւորգյան, Աննա Սարգսյան) առավելության են հասել Ֆինլանդիայի՝ 3,5: 0,5 նկատմամբ, ոչ-ոքի արել Ֆրանսիայի հետ՝ 2:2, եւ ընթանում են մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ