Մինչ լրատվամիջոցներն ու փորձագետները, անդրադառնալով Հայաստանում այս տարվա առաջին կեսին գործազրկության արտասովոր նվազման ցուցանիշին, քննադատության են ենթարկում երկրի իշխանությանն ու վիճակագրական կոմիտեին` տվյալները կեղծելու համար, Նիկոլ Փաշինյանն առանց տատանվելու շտապում է գովազդել այդ ցուցանիշը: «Ուրախ եմ արձանագրել, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակից մենք գործազրկության էական նվազում ունենք: Եթե 2018-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 236 հազար 400 մարդ, ապա 2019 թվականի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 207 հազար 200 մարդ, նվազելով 29 հազար 200 մարդով», այսպիսի հերթական գրառումն էր նա արել իր ֆեյսբուքյան էջում: Այն, որ այս ցուցանիշը, մեղմ ասած, անհավատալի է, երեւում է անգամ անզեն աչքով: Սակայն դրանում համոզվելու համար ներկայացնենք նաեւ մի շարք այլ ցուցանիշներ:
Առաջին եռամսյակում գործազրկությունը աճել էր 16 հազարով
Այս տարվա առաջին եռամսյակում գործազրկությունը Հայաստանում աճել էր 6,7 տոկոսով, կազմելով 253,6 հազար մարդ` նախորդ տարվա առաջին եռամսյակի 237,6 հազարի դիմաց: Այսինքն, գործազուրկների թիվն ավելացել էր մոտ 16 հազարով: Գործազրկության մակարդակը աճել էր 0,9 տոկոսով եւ կազմել 21,9 տոկոս` նախորդ տարվա առաջին եռամսյակի 21 տոկոսի դիմաց: Զբաղվածության մակարդակն էլ իջել է 0,2 տոկոսով` կազմելով 43,8 տոկոս` 44 տոկոսի դիմաց: Սա «սիրո եւ հանդուրժողականության հեղափոխության», ապա «տնտեսական հեղափոխության» եւ «թռիչքաձեւ տնտեսական աճի» իրական պատկերն էր: Պատկեր, որը պարզապես անհանդուրժելի էր կառավարության եւ նրա ղեկավարի համար, քանի որ բացահայտում էր իր կառավարման շրջանում երկրի տնտեսության եւ բնակչության սոցիալական վիճակի վատթարացման անհերքելի իրողությունը:
Մինչ երկրորդ եռամսյակի ցուցանիշների հրապարակումը, Նիկոլ Փաշինյանը փորձեց ցրել այս վիճակագրության տխուր պատկերը, գրելով, որ Հայաստանում գործազրկությունը նվազել է: Սակայն նրա բերած ցուցանիշը վերաբերվում էր բացառապես Զբաղվածության պետական գործակալության կողմից գրանցված եւ գործազուրկի կարգավիճակ ստացածներին, այլ ոչ թե Հայաստանում գործազրկության մակարդակին ընդհանրապես: Նշենք նաեւ, որ գործազուրկի կարգավիճակ տրվում է գործակալության կողմից որոշակի չափանիշներին բավարարելու համար եւ նույն գործակալության կողմից էլ այդ կարգավիճակը վերացվում է: Այնպես որ դժվար չէր «թավշյա» վարչապետի «թանկագին խաթեր» համար ցույց տալ, որ իրենց մոտ գործազուրկի կարգավիճակ ունեցող մարդկանց թիվը նվազել է: Նույնը կարելի է ասել վիճակագրական կոմիտեի համար:
Կարդացեք նաև
Մանուկ ԱՐԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում