Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախարարի պատասխանը չափազանց թույլ էր. արձագանքներ ԱԳ նախարարի՝ BBC-ի հարցազրույցին

Հոկտեմբեր 25,2019 20:50

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյան. «Դիտեցի ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը BBC հեռուստաընկերության HardTalk հաղորդաշարին։

Պետք է նշեմ, որ նախարարի պատասխանը չափազանց թույլ էր հաղորդավար Սաքուրի խոսքին այն մասին, թե մեր կողմից ադրբեջանական կողմի վրա հարձակումներ են իրականացվել։

Մասնավորապես, նախարարը չանդրադարձավ Սումգայիթին, Ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած գլխատումներին, խոշտանգված դիակներին, քաղաքացիական անձանց և տարեցների սպանություններին, Գուրգեն Մարգարյանի գլխատման և հերոսացման դեպքին, այնինչ այդ ամենի մասին մենք պետք է անդադար բոլոր հարթակներում բարձրաձայնենք՝ Ադրբեջանի գործող իշխանությանը հավասարեցնելով իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության ոճի պատերազմներ վարող պետության մակարդակին։

https://www.facebook.com/marukyan.edmon/photos/a.902917169780011/3119026218169084/?type=3&theater

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան. «BBC-ի հաղորդումը նայեցի ու ցավով արձանագրում եմ, թե ինչպես է բարձր կլասի կադրային դիվանագետը այս 1.5 տարվա ընթացքում վերածվել շարքային «թավշյա» պրոպագանդիստի։

Վստահ եմ, անկախ քաղաքական հայացքներից, շատերս էինք ակնկալում ավելի ուժեղ ելույթ, հատկապես Արցախի մասով։

Ավաղ, այս ժամանակահատվածում ԱԳ նախարարը առավել զբաղվել եւ հմտացել է խունտայի PR-ի հարցերով, քան երկու հայկական պետությունների շահերից բխող իր անմիջական պարտականություններով»:

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10219560634384598

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031