Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր մրցահարթակ պետք է մտներ նաեւ U23 տարիքային խմբի 96 կգ քաշային Սամվել Բաբակյանը: Մարզիկը մասնակցեց ծանրորդների ներկայացմանը, սակայն պայքարն սկսելուց առաջ լուսատախտակի վրա նրա անվան դիմաց գծիկներ հայտնվեցին, ինչը նշանակում էր, որ Սամվել Բաբակյանը մրցակցությանը չի մասնակցելու:
Aravot.am-ը կապվեց Բուխարեստի հետ եւ տեղեկացավ, որ ծանրորդը մարզման ժամանակ ցավեցրել էր մեջքը, իսկ խնդիրը կարգավորելու բոլոր ջանքերը օգուտ չեն տվել: Մարզիչներն էլ որոշել են ռիսկի չդիմել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ