Լրահոս
Օրվա լրահոսը

Մտավախություն կար, որ Հայաստանը կարող է ինքնուրույն քաղաքականություն վարել. Լեռնիկ Ալեքսանյանը՝ Հոկտեմբերի 27-ի պատճառների մասին. «Ա1+»

Հոկտեմբեր 25,2019 20:35
hoktemberi 27

«Ա1+». «Միասնություն» դաշինքի հետևորդների ակումբի խորհուրդը նախաձեռնել է «20 տարի անց» խորագրով միջոցառում, որը նվիրված է Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին։

Միջոցառմանը մասնակցում են 2-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները, որոնք մասնակից են եղել այդ իրադարձությանը։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը։

Ելույթ ունեցավ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։ Նա ընդգծեց, որ «Միասնություն» դաշինքը հենց այնպես չի ստեղծվել, այլ երկար գոյատևելու համար։ ԱԺ նախկին պատգամավորը որոշ մանրամասներ հիշեցրեց «Միասնություն դաշինքի ստեղծումից առաջ և հետո։

«Մինչև դաշինքի ստեղծումը երկրում տիրում էր քաոսային վիճակ, տնտեսությունը անկում էր ապրում, քաղաքական վիճակը շատ բացասական էր։ Հայոց համազգային շարժման բուռն միասնությունից հետո ստեղծվել էին հասարակության մեջ բազմաթիվ շերտավորումներ։ Դաշինքի ստեղծումը նոր հույս ու հավատ ներշնչեց։ Այստեղ շատ կարևոր էին նաև Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի անձերը, բայց նաև ավելի խորքային բան կար՝ այն ուժերը, որոնք մի տարի առաջ պայքարել են իրար դեմ, այսօր միանում են, որը երկրի առաջընթացի և զարգացման համար էր»,- ելույթում նշեց պարոն Ալեքսանյանը՝ հավելելով, որ թե՛ ՀԺԿ-ի, թե՛ ՀՀԿ-ի ժամանակ ամբիցիաներ կային։

«Շատ բարդ պրոցեսներ էին. Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի մեծ հեղինակությունն էր միայն, որ կարողացան հաղթահարել էմոցիաները, հավատացին իրենց և ստեղծեցին դաշինքը, և առաջին մի քանի ամսում զգացվեց, որ այն մեծ անելիք ունի»,- ընդգծեց նա։

Շարունակելով ելույթը՝ Լեռնիկ Ալեքսանյանը խոսեց Հոկտեմբերի 27-ի պատճառների մասին։

«Ես չգիտեմ՝ ենթադրություններ ենք անում, կապում ենք անձանց հետ, բայց Հոկտեմբերի 27-ը իմ խորին համոզմամբ պատճառահետևանքային կապով կապված էր դաշինքի ստեղծման հետ․․․․ Մենք բոլորս գիտենք, որ թույլ Հայաստանը ձեռնտու էր բոլորին։ Մտավախություն կար, որ Հայաստանը կարող է ինքնուրույն քաղաքականություն վարել»,- ասաց պարոն Ալեքսանյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031