Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում կին է ձերբակալվել․ նա կասկածվում է խմած վիճակում 55-ամյա տղամարդու սպանելու մեջ

Հոկտեմբեր 25,2019 19:50

Երեկ երեկոյան՝ ժամը 19․30 սահմաններում որովայնի կտրած-ծակած արյունահոսող վերքով Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել Գերցեն փողոցի տնակներից մեկում բնակվող 55-ամյա մի տղամարդ, որին թեև պատշաճ բժշկական օգնություն է ցուցաբերվել, վիրահատել են ու հնարավոր ամեն բան արել կյանքը փրկելու համար, սակայն հաջորդ օրը՝ լուսադեմին, գիտակցության չգալով՝ մահացել է։

Ինչպես տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական լրահոսից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալվել է 40-ամյա մի կին, որը մշտական բնակության վայր չունի Գյումրիում։ Ըստ իրավապահների, նա Աշոցքի տարածաշրջանի բնակիչ է։

Կինը, ըստ ոստիկանության տեղեկատվության, խոստովանել է, որ տղամարդու տնակում ծագած վիճաբանության ժամանակ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ինքն է խոհանոցային դանակով խփել նրան:
«Ստուգվել է կնոջ խմածության աստիճանը՝ նա ալկոհոլ օգտագործած վիճակում է եղել։ Կասկածվողը ներկայացվել է Շիրակի մարզի քննչական վարչություն, որտեղ ձերբակալվել է: Հարուցվել է քրեական գործ»,- նշված է ոստիկանության պաշտոնական կայքի լրահոսում ։

Ի դեպ, Գյումրի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ տղամարդուն հիվանդանոց է ուղեկցել հենց այդ կինը, որին անհետաձգելի ու անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ իրականացնելուց հետո բերման են ենթարկել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ police. am կայքի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031