Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշխարհահռչակ ջազմեն՝ Սթենլի Քլարքը մայրաքաղաքում

Հոկտեմբեր 25,2019 19:10

Հոկտեմբերի 25-ին Երևանում կմեկնարկի Ջազ Ֆեստ 2019-ն: Ֆեստի բացումն այս տարի կտրվի «Գրեմմիի» քառակի դափնեկիր, կոմպոզիտոր, պրոդյուսեր, դիրիժոր, բաս կիթառահար Սթենլի Քլարքի ջազ-ռոք համերգով։

«Ջազը ծնունդ է առել ԱՄՆ-ում, սկսվել է այն բլյուզից, բլյուզից էլ առաջ եկել է այն ստրկությունից։ Այդուհանդերձ այնտեղից սկիզբ առնելով այն բարձունքից բարձունք է հասել»,- նշեց Սթենլի Քլարքը լրագրողների հետ զրույցում:

Նա հավելեց. «Մենք անչափ ուրախ ենք, որ զանազան ազգություններ կատարում են երաժշտություն և այն անվանում են «ամերիկյան ջազ»: Մեզ համար դա շատ շոյող է վերջի վերջո ջազը մեկ ազգի երաժշտություն չէ»:

Լրագրողներից մեկն ասաց. «Մի ամսագրի հարցազրույց տալիս նշել եք. «Երբ երաժիշտները ջազում սինխրոն երաժշտություն են կատարում մեկը մյուսի հետ անչափ ներդաշնակ լինելով դա շատ ավելի մեծ բավականություն է պատճառում, քան սեռական հարաբերությունները»:

Արդյո՞ք հիմա նույն կերպ եք կարծում»:

Ջազմենը դժվարությամբ հիշեց իր ասածը նշելով, որ այնքան բաներ է ասել, որ անհնար է բոլորը հիշել, բայց կարծում է, որ դա այդպես է:

Սոնա Քաբաբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031