«Դժբախտաբար, այդ շրջաններն արդեն իսկ հայաթափված են: Մյուս շրջանները հայերը լքել են տարիներ առաջ՝ թողնելով եկեղեցիները, մշակույթը…Ոսկե ժամանակաշրջան ապրած սիրիահայ համայնքը մեծապես տուժեց սիրիական ճգնաժամից»,-ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտում «Կերպափոխվող Մերձավոր Արևելք. Հին խաղացողներ և նոր մարտահրավերներ» խորագրով գիտական քննարկմանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սիրիայում ՀՀ նախկին դեսպան Արշակ Փոլադյանը՝ անդրադառնալով դեպի Սիրիա թուրքական ներխուժման ռազմական գործողությունների գոտում հայտնված հայաբնակ թաղամասերի ճակատագրին:
https://www.facebook.com/aravot.am/videos/922680938105859/
«Անգամ այս ծանր պայմաններում Սիրիայի իշխանությունը խոստանում է վերականգնել հայկական մշակութային կոթողները: Նախագահ Բաշար Ասադի մակարդակում խոստացել են վերականգնել Դեյր Զորի հայկական եկեղեցին, որը տարիներ առաջ ավերեց «Իսլամական պետությունը»,-շեշտեց Արշակ Փոլադյանը:
Հիշեցնենք՝ սիրիական ճգնաժամի շուրջ վերջին նշանակալի իրադարձությունը Էրդողան-Պուտին հանդիպումն https://www.aravot.am/2019/10/23/1073754/ էր: ՌԴ եւ Թուրքիայի նախագահները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ