Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայի վերաբերյալ ձեռք բերված թուրք-ռուսական համաձայնությունն անժամկետ է. Ռուբեն Սաֆրաստյան

Հոկտեմբեր 25,2019 17:42

«Ամենաշատը թուրքերը շահեցին միայն օրինական համաձայնությամբ, որն անժամկետ է, նրանք իրավունք ստացան գրավելու Սիրիայի տարածքի մի մասը։ Թուրքիայի գործելակերպը հետևյալն էր, նրանք ուժ գործադրեցին, ինչ-որ մի բան գրավեցին ու սկսեցին սպառնալ, որ ավելի շատ կգրավեն, դրա համար սկզբում ԱՄՆ-ն, հետո Ռուսաստանը գնացին համաձայնության թուրքերի հետ, որ կանգնեցնեն Թուրքիայի ավելի շատ առաջխաղացումը»,- «Արմենպրես» գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ այսօրվա հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Նա անդրադառնալով Սոչիում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպմանն՝ ընդգծեց, որ երկու կողմերն էլ գնացել են փոխզիջումների․ Թուրքիան հրաժարվեց իր նախնական ծրագրից, ըստ որի՝ Էրդողանը մտադիր էր գրավել թուրք-սիրիական սահմանի երկայնքով, մոտավորապես՝ 450կմ երկարությամբ ձգվող Եփրատից դեպի արևելք ընկած հատվածը և Սիրիայի ներսում 32կմ խորությամբ տարածքը. «Թուրքիան համաձայնեց, որ իր հսկողության տակ անցնի «ընդամենը» (չակերտների մեջ իհարկե), 120կմ երկարությամբ տարածք, այսինքն՝ չորս անգամ ինքն իր հավակնությունները Սիրիայի տարածքի նկատմամբ պակասեցրեց։ Սա կոմպրոմիս էր»։

Նշված 120կմ երկարությամբ գոտու, ինչպես նաև արևելքից ու արևմուտքից սիրիական տարածքի մոտ 10կմ խորությամբ պետք է արդեն տեղակայվեն թուրք-ռուսական համատեղ պարեկախմբեր։ Եվս 20 կմ խորությամբ տարածքից էլ մեկ շաբաթվա ընթացքում ռուսների հսկողությամբ պետք է դուրս բերվեն քրդական զինված ջոկատները։

Արևելագետի խոսքով, Սիրիան ստիպված էր համաձայնել այսպիսի պայմանների, չնայած խորհրդանշական հնարավորություն ստացավ, ըստ որի՝ թուրք-սիրիական սահմանին կտեղակայվեն սիրիական պարեկակետեր, ինչը տարիներ շարունակ անհնարին է եղել։

Ռուբեն Սաֆրաստյանի գնահատականը աշխարհաքաղաքական տեսանկյունից

1.ԱՄՆ դուրս բերեց իր զինված ջոկատները Սիրիայի տարածքից, ինչը Թրամփի մեկնաբանմամբ ՝իր նախընտրական խոստումն էր․ «Կարևոր հանգամանք կա, որը շատ դեպքերում չի նշվում, դա այն է, որ ամերիկացիները պահում են իրենց զինված 200 ջոկատները, այն տարածքներում, որոնք քրդերի հսկողության տակ են, որտեղ տեղակայված են նավթի հորերը։ Ամերիկացիները բեռը գցում են իրենց վրայից, բայց պահում են նավթը Թրամփը դա չի էլ թաքցնում»։

2.Ռուսաստանը բարենպաստ դիրք է զբաղեցրել․ ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումները օրինական ճանապարհով տեղակայվելու են թուրք-սիրիական սահմանին։

3.Չնայած որ քրդերն իրենց ջոկատները պետք է դուրս բերեն Սիրիայի մի մասից, հսկայական տարածքներ են մնում իրենց ենթակայության տակ, որոնք ներառում են նավթահորեր, ինչպես նաև նրանք ամերիկացիներից ստացել են մինչև 30,000 հասնող զինամթերք։

Մարիամ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031