«Օրերս Բաքվում թյուրքալեզու երկրների հերթական գագաթաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական տարածքային հավակնություններն արտահայտեց ոչ միայն Արցախի, այլեւ ՀՀ անբաժան մասը հանդիսացող Սյունիքի մարզի՝ Զանգեզուրի հանդեպ»,- Aravot-ի հետ զրույցում անդրադառնալով Ալիւեի՝ «Զանգեզուրը հնագույն ադրբեջանական տարածք է» հայտարարությանը, ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գրիգորի Այվազյանը:
Նա շեշտեց, որ Ադրբեջանի հավակնություններն իրականում ավելին են՝ Երեւան, Սեւանի արեւելյան հատված, Վայոց ձոր, Արարատի մարզ. «Նման պարագայում ադրբեջանական կողմի լկտիությունն անցավ բոլոր սահմանները, եւ այդ լկտիության մակարդակը միջազգային գործընկերների առաջ է ի ցույց դրվում: Դրանից առաջ էլ Ալիեւն իրեն թույլ տվեց հայտարարել, թե «Ղարաբաղն Ադրբեջան է», իսկ հայկական Մարաղա գյուղի օրինակով, որը հայաթափել է Ադրբեջանը, ցույց տվեց, որ Ադրբեջանի ցանկությունը մեկն է՝ մաքրազատել Արցախը հայերից»:
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/527773864682411/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ