Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ երկու հրշեջ-փրկարար այրվածքներ է ստացել, որոնցից մեկը մահացել է, մյուսին՝ հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության սերժանտ, 28-ամյա Էդգար Գրիգորյանին, տեղափոխում են Վանաձորի հիվանդանոց, հայտնում է shamshyan.com-ը:
Մահացածը Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության սերժանտ, 22-ամյա Սամվել Վարդանի Դեվելյանն էր:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բժիշկները պատրաստ սպասում են, որպեսզի առավելագույնս օպերատիվ բուժօգնություն ցուցաբերեն վիրավոր հրշեջ-փրկարարին:
Կարդացեք նաև
«Ծանր այրվածքներով ԱԻՆ փրկարարը հենց հիմա ուղղաթիռով տեղափոխվում է Երևան։ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բժիշկները պատրաստ սպասում են նրան, որպեսզի առավելագույնս օպերատիվ բուժօգնություն ցուցաբերեն։ Աշխատանքները իմ հանձնարարությամբ համակարգում է իմ տեղակալ Լևոն Հակոբյանը։ Առողջություն եմ մաղթում տուժած փրկարարին, ինչպես նաև ցավակցում եմ զոհված փրկարարի հարազատներին և համածառայակիցներին»,- գրել է Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում։