«Նախ, Թուրքիան միանգամից մի քանի ռազմական գործողություն իրականացրեց հարեւան Սիրիայի տարածքում եւ Սիրիայի քրդերին որակում է որպես «ահաբեկիչներ» ու այդ շղարշի ներքո մտնում Սիրիա: Այս իրավիճակում Հայաստանը պետք է շատ զգույշ լինի քրդական հարցում»,-ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտում «Կերպափոխվող Մերձավոր Արևելք. Հին խաղացողներ և նոր մարտահրավերներ» խորագրով գիտական քննարկման ժամանակ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը՝ անդրադառնալով Թուրքիայի՝ Սիրիա ռազմական ներխուժման փուլում Հայաստանի հնարավոր հետաքրքրություններին եւ շահերին:
https://www.facebook.com/aravot.am/videos/759868324442601/
«Ասում են, թե քուրդ զինյալները ելումուտ են անում Հայաստան: Թուրքիան ներքին գործերի նախարարի մակարդակով մեզ մեղադրել է՝ ասելով, թե վիրավոր քուրդ զինյալները բուժվում են ՀՀ-ում: Նման մեղադրանքները վտանգավոր են, իսկ մեր պարտավորությունն է՝ սրբագրել այդ ամենը»,-նկատի ունենալով այս իրավիճակում Թուրքիայի հակահայկական քարոզչության դրսեւորումները՝ նշեց Հայկ Գաբրիելյանը:
Հիշեցնենք՝ սիրիական ճգնաժամի շուրջ վերջին նշանակալի իրադարձությունը Էրդողան-Պուտին հանդիպումն էր: ՌԴ եւ Թուրքիայի նախագահները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ