Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» նախագահ. Այդ նույն ԵԺԿ-ն 2013 եւ 2017 թվականների կեղծված ընտրությունները ճանաչեց. Ա1+

Հոկտեմբեր 25,2019 16:14

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 15-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ինքը և ՀՀԿ ԳՄ անդամ, ԼՈՒՅՍ հիմնադրամի նախագահ Դավիթ Հարությունյանը Բրյուսելում հանդիպել են Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հետ։

«Ա1+»-ը Դոլի հայտարարության վերաբերյալ մեկնաբանության համար կապ հաստատեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի հետ։

Անդրանիկ Գրիգորյանն ասաց․ «Այդ նույն ԵԺԿ-ն 2013 թվականի կեղծված ընտրությունները ճանաչեց, 2017 թվականի կեղծված ընտրությունները ճանաչեց։ Մենք բազմիցս մեր հայտարարություններով փորձել ենք հավասարության նշան դնել ստեղծված իրավիճակում։ Անգամ երբ որ երկու ԵԺԿ կուսակցություն մասնակցում էին նախագահական ընտրություններին կուսակցություն (2013-ին ՀՀԿ-ից առաջադրված Սերժ Սարգսյանի և ԺԿ-ից առաջադրված Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությունը նախագահական ընտրություններին նկատի ունի – հեղ․), ԵԺԿ-ն ակնհայտորեն պաշտպանեց Հանրապետական կուսակցության թեկնածուին»։

Խոսելով ՍԴ նախագահի ընտանիքի անդամներին Ազգային անվտանգություն ծառայություն հարցաքննության կանչելու մասին՝ կուսակցության նախագահը հավելեց, որ ընդունելի չէ, երբ որ ընտանիքի անդամները քաղաքական գործընթացների մեջ են հայտնվում։

«Բայց ԵԺԿ հայտարարության հետ կապ չունեն մեր մոտեցումները, ես՝ հիմա, եւ թե կուսակցության փոխնախագահը բարձրաձայնեցինք դա։ Որովհետև այստեղ ակնհայտ է Հանրապետականի և ԵԺԿ ղեկավարության ակտիվ համագործակցությունը»,- եզրափակեց նա։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031