Բուխարեստում Հայաստանի ծանրորդները սկսել են մեդալների բերքահավաքը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
Քիչ առաջ U23 տարիքային խմբում մեր հավաքականի անդամներ, 89 կգ քաշայիններ Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը հերթական մեդալների փունջը բերեցին Հայաստանի հավաքականին:
Գյումրեցի Հակոբ Մկրտչյանը, որ սեպտեմբերին նվաճել էր մեծահասակների աշխարհի չեմպիոնի տիտղոսը, երկամարտում կրկնեց Թաիլանդում ցույց տված 375 կիլոգրամը եւ բարձրացավ պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին: Նա մեկ արծաթ նվաճեց պոկում վարժությունում՝ 165 կգ եւ մեկ ոսկի էլ հրումում՝ 210 կգ:
Երկամարտի 357 կգ արդյունքով բրոնզե մեդալակիր դարձավ աշխարհի առաջնության մասնակից Դավիթ Հովհաննիսյանը, որը փոքր բրոնզ նվաճեց նաեւ պոկումում (61 կգ) եւ արծաթ՝ հրումում (196 կգ):
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ