Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Աշոտյանը թալանողների ռուպռն է եղել». Մարուքյանը՝ ՀՀԿ-ականների մասին, թե ով որ քրեակատարողականում է նստելու

Հոկտեմբեր 25,2019 15:23

Ձեզ մեղադրում են, որ իշխանությունների համար ծառայություններ եք մատուցում, ձեր խմբակցությունից դուրս եկած Արման Բաբաջանյանի մասին էլ են նույնն ասում, որ տարբեր անձանց վրա գործ է տալիս ու ծառայություն մատուցում, կա՞ համագործակցություն, ինչո՞ւ ե ձեր ընդդիմադիր խմբակցության կերպարն այդպես ձեւավորվել:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս հարցն ուղղեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Նա պատասխանեց, որ պետք է նախ նայել, թե ասողերն ովքեր են. «Դա ասողները ՀՀԿ-ին մոտ կանգնած մարդիկ են, ովքեր չեն ուզում տարատեսակ հակակոռուպցիոն արշավների արդյունքում հայտնվեն ՔԿՀ-ներում: Օրինակ, եթե մարդը անվտանգության ոլորտի աշխատող է եղել, «Վարդաշեն» ՔԿՀ-ում է նստելու, եթե քաղաքացիական անձ է եղել՝ Նուբարաշեն, Վանաձոր, այլ ՔԿՀ-ներում… Էդ մարդիկ չեն ուզում պատասխան տան թալանված մանկապարտեզները սեփականաշնորհելու համար եւ այլն»:

Հարցին՝ Արմեն Աշոտյանը, որ նման մի բան է ասում, ինքը ո՞ր քրեակատարողական հիմնարկում պետք է նստի եւ ո՞ր թալանի համար՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Հիմա երկու խումբ կա: Կա խումբ, որ զբաղվել է հիմնական թալանով եւ կա խումբ, որն իրենց քաղաքակիրթ դեմքերով արդարացրել է այդ թալանը: Արմեն Աշոտյանն այդ խմբի մեջ է: Իսկ թե թալանի հետ կապ ունի-չունի՝ ես իրավապահ մարմին չեմ, չեմ կարող ասել: Հույս ունեմ, որ ինքը ոչ մի բան չի թալանել, բայց թալանողների «ռուպռն» (խոսափող.-խմբ) է եղել»:

Ինչ վերաբերում է ԼՀԿ-ին ուղղված մեղադրանքներին՝ Մարուքյանն ասաց, որ իրենք պետությանն են ծառայություն մատուցում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031