Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՊՆ զորամասեր. մի շարք խնդիրներ տեղում լուծում են ստացել

Հոկտեմբեր 25,2019 15:12

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումը պատշաճ իրականացնելու և զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 21-23-ը Պաշտպանի ներկայացուցիչները եռօրյա չհայտարարված այցեր են իրականացրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղակայված՝ երկու բանակային կորպուսների ենթակայության զորամասեր, ինչպես նաև զինվորական հոսպիտալ:

Այցերի ընթացքում ուսումնասիրվել են տրամադրվող բուժօգնության, կարգապահության, սննդի, ինչպես նաև ծառայության հետ առնչվող այլ հարցեր: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել սպայական, ենթասպայական և շարքային կազմի զինծառայողների հետ, ծանոթացել զորամասի անձնակազմին հուզող խնդիրներին:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սահմանափակումով ծառայություն անցնող զինծառայողների ծառայության պայմաններին և նրանց կողմից բարձրացված խնդիրներին:

Սիսիանի զինվորական հոսպիտալի ղեկավար կազմի հետ քննարկվել են հոսպիտալի բժշկական անձնակազմի համալրվածության, զինծառայողների հետազոտությունների և բուժման կազմակերպման, այդ թվում՝ պլանային վիրահատությունների ձգձգման հետ կապված հարցեր: Արդյունքում արձանագրվել է, որ Սիսիանի զինվորական հոսպիտալն աշխատում է բավականին ծանրաբեռնված ռեժիմով, ինչը նաև պայմանավորված է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում իրականացվող շինարարական աշխատանքներով:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել հոսպիտալում գտնվող շարքային կազմի պարտադիր ժամկետային զինծառայողների հետ:

Բարձրացրած մի շարք խնդիրներ զորամասերի և հոսպիտալի հրամանատարության հետ քննարկման արդյունքում տեղում լուծում են ստացել, զինծառայողների խնդիրներն ավելի սեղմ ժամկետներում լուծելու նպատակով քննարկվել են հետագա համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու հստակ ուղղությունները:

Պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են մշտադիտարկման այցերի ընթացքում արձանագրված տվյալները, որի արդյունքներով պայմանավորված՝ համապատասխան գրություններ կհասցեագրվեն Պաշտպանության նախարարություն:

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031