Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյանն այն մասին, թե ինչու է Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի գործով եկել փաստահավաք խմբի մոտ, սենյակն ուսումնասիրել ու դռան մոտից հետ դարձել

Հոկտեմբեր 25,2019 14:55

Մարտի 1-ի փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանն ասել էր, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, որը նախնական վարկածով ինքնասպան է եղել, ժամանակին փաստահավաք խմբի հրավերով եկել է, որ իրենց հարցերին պատասխանի, բայց դռան մոտից հետ է դարձել:

Այսօր Aravot.am-ը փաստահավաք խմբի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին ԱԺ ճեպազրույցի ժամանակ հարցրեց՝ դուք ինչի՞ հետ եք կապում այդ հետդարձը, ինչո՞ւ ներս չի մտել, ձեր վարկածը ո՞րն է:

Նա պատասխանեց. «Ես իմ անձնական կարծիքը կարող եմ ասել, իրոք, մեր հրավերը ընդունել է Հայկ Հարությունյանը երկու անգամ: Առաջին անգամ փաստահավաք խմբին տեղյակ պահեցին, որ ինքը գալիս է, իր օգնականը եկավ ու սենյակը նայեց, թե մենք ոնց ենք նստած եւ մենք սպասում էինք, որ պետք է հիմա Հայկ Հարությունյանը գա: Կես ժամ սպասեցինք, հասկացանք, որ Հայկ Հարությունյանը տարածքում տեղից դուրս է եկել ինչ-որ տեղից ու մեր մոտ չի հասել: Ես հասկացա, որ Հայկ Հարությունյանը ունի պրոբլեմ այդպիսի միջավայրում շփվելու եւ հարցերի պատասխանելու, եւ հասկանում եմ այդ պրոբլեմն ինչից է գալիս: Հայկ Հարությունյանը եթե գար, հասներ ներս, փակ դռների հետեւում մենք շփվեինք իր հետ, ինքը շատ հարցերի պատասխան տալու էր, որովհետեւ դրանից առաջ նա եղել է պարոն Նիկոյանի ղեկավարած պառլամենտական հանձնաժողովում եւ այնտեղ ինքը տվել է այնպիսի պատասխաններ, որը հետագայում փաստահավաք խումբը վերցրեց իր ուսումնասիրության տիրույթ, դա հնարավոր շտաբի եւ նրա կառուցվածքի մասին էր, որ եղել է շտաբ ու նրա որոշումները կատարել են ուժային եւ ոչ միայն ուժային կառույցները: Այդպիսի մի դրվագ էլ վերցրեցինք դիպուկահարի պահով: Հայկ Հարությունյանը հոգեբանորեն պատրաստ չէր գար եւ պատասխաներ այն հարցերին, որոնք իր համար ցանկալի չէր: Ինքը մարդկայնորեն շատ ծանր էր տանում, որ ինքը կատարելով է գործողություններ՝ լինելով այդ պաշտոնում: Մարտի 1-ին ուժային ամբողջ համակարգը տարբեր ժամերին տարբեր կառավարման կենտրոններից է եղել, առավոտյան մեկ կենտրոնից է ղեկավարվել Սարկիսով Գրիշայի միջոցով, կեսօրին՝ մեկ այլ ղեկավար են ունեցել: Ժամը 6-ից հետո ամբողջ պատկերը փոխվում է եւ վստահ չեմ, որ այդ ծավալի՝ տարբեր ուժային կառույցներից համակարգված ղեկավարումն իրականացվել է Հայկ Հարությունյանի միջոցով»:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Հայկ Հարությունյանը, նախկինում աշխատելով կալանավայրերի վարչությունում, այդ համակարգից է ինքը աճել, չի պատկերացրել իրեն, որ հնարավոր է ինքը կալանավայրում լինի՝ դռան մյուս կողմում՝ այն դեպքում, երբ ինքը պահել է դռան հակառակ կողմը իր ծառայության ընթացքում. «Այստեղ հոգեբանական լուրջ խնդիր կա: Նախ պետք է հասկանալ՝ Հայկ Հարությունյանը սպանվե՞լ է, թե՞ ինքնասպան է եղել, նախաքննական աշխատանքի որակյալ աշխատանքը կարեւոր է, որ շահարկումներ չլինեն»:

Նա հիշեցրեց, որ Մարտի 1-ի վկա Հարությունյանը այլեւս չկա, ինչպես եղավ Հոկտեմբերի 27-ի դեպքում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031