Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղատան աշխատակցի նկատմամբ զինված ավազակային հարձակման գործով բացահայտվել է նաև թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք

Հոկտեմբեր 25,2019 14:11

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Բացահայտվել է նաև հանցագործության այլ դրվագ:

2019թ. մարտի 31-ին Երևան քաղաքի Արաբկիր համայնքում գործող դեղատներից մեկի աշխատակցից ահազանգ է ստացվել այն մասին, որ ենթարկվել է ավազակային հարձակման. դիմակավորված և ատրճանակով զինված անձը ներխուժել է դեղատուն, սպառնալով հափշտակել դրամարկղում առկա գումարը և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արմավիրի մարզի բնակիչ է՝ ծնված 1992 թվականին:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ դեպքի օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, երիտասարդը, դիմակավորված և ատրճանակով զինված, մտել է Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայում գործող դեղատուն և դեղատան աշխատակցի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով գումար է պահանջել ու հափշտակել դրամարկղում առկա գումարը: Իսկ երբ դեղատան աշխատակիցը փորձել է վնասազերծել դեղատուն ներխուժած անձին, վերջինս ատրճանակից կրակոց է արձակել դեղատան աշխատակցի ուղղությամբ ու դիմել փախուստի:

Բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել է նաև երիտասարդի կողմից կատարված այլ հանցագործություն ևս:

Մասնավորապես՝ պարզվել է, որ վերջինս հոր հետ միասին, առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել, պատրաստել և իրենց տան նկուղային հարկում պահել է առանձնապես խոշոր չափերով՝ 70,01 գրամ հաստատուն քաշով, «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ինչը հայտնաբերվել է նրանց բնակության վայրում, օրենքով սահմանված կարգով, իրականացված խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի՝ 1992 թվականին ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ վերջինիս հորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031