Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյանը՝ ուժային կառույցի ղեկավար լինելու իր հավակնությունների եւ ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացնելու մասին

Հոկտեմբեր 25,2019 14:25

Aravot.am-ն այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հարցրեց՝ ճի՞շտ է, որ «Իմ քայլը» խմբակցությունում դժգոհություններ են հայտնել այդ հանձնաժողովի ՕԳԳ-ի հետ կապված, դժգոհ են եղել արդյունավետությունից եւ դուք խնդրել եք 6 ամսով երկարացնել հանձնաժողովի գործունեության ժամկետը, քանի որ չեք հասցնում:

Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ դա նախկին իշխանության կայքերի տարածած խարդավանքներն են. «Խոսվում է, թե բարձրաստիճան ինչ-որ զինվորականներ դժգոհություններ են հայտնում, ճանապարհներ են հարթում, որպեսզի փաստաբանների միջոցով տեսնեն կգա՞ն հանձնաժողով, թե՞ չեն գա: Ծիծաղելի է այն առումով, որ դա հնչեց այն ժամանակ, երբ ես հնչեցրեցի, որ Սերժ Սարգսյանն անխուսափելիորեն հրավիրվելու է քննիչ հանձնաժողով: Այն հարցին, որ ինքը կարող է գա, թե չգա, հիմա հնչեցնում են, թե ինքը որ իրավական ճանապարհով չի գա: Բոլորն էլ կարող են չգալ, բայց այս հարցն այնքան զգայուն է եւ նրա քաղաքական արժեքն այնքան մեծ է, որ ով չգա՝ պրոբլեմն իրենցն է, որովհետեւ կասկածների մի հսկա կծիկ ամեն մեկը կվերցնի իր վրա: Այսօր հանձնաժողովը որեւէ մերժում չի ստացել: Դժգոհություն չէր կարող ունենալ մեր ֆրակցիան միայն այն պատճառով, որ հանձնաժողովի աշխատանքները հիմնականում փակ են, պարզապես այն շփումները, կամ այն տեղեկատվությունը, որ տրվում է, տրվում է շատ քիչ: Աշխատանքների ժամկետի երկարացման խնդիր կառաջանա միայն մեկ դեպքում՝ եթե մենք չհասցնեն այդ ծավալի ինֆորմացիան ամբողջությամբ իրացնենք, որովհետեւ մենք թերի փաստաթուղթ հասարակությանը չենք ներկայացնելու: Ամեն ինչ լինելու է փաստացի նյութի վրա, այնպիսի նյութի, որ չասեն՝ գիտեք ինչ, դիմումը բերել են, բայց կորել է: Պարոն Բաբլոյանն էլ երեկ ասում էր՝ դիմումը տեսել եմ, բայց չգիտեմ ուր է: Այդպես չի լինում»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ մամուլում պարբերաբար հրապարակումներ են լինում ձեր՝ ուժային կառույցի ղեկավար լինելու հավակնությունների մասին, ունե՞ք նման հավակնություններ, թե՞ ոչ: Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ ուժային կառույցի ղեկավար կազմում եղել է 29 տարեկանում. «Պարբերաբար եղել եմ մինչեւ Վազգեն Սարգսյանը վարչապետ էր: Հոկտեմբերի 27-ից հետո ես ուժային կառույցների մեջ լինելու որեւէ ցանկություն չեմ ունեցել,որովհետեւ արդեն ուժային կառույցները եւ այն ժամանակվա իշխանությունները լրիվ այլ խնդիր էին լուծում: Հոկտեմբերի 27-ի կրակահերթը մեր երկրի քաղաքական հեռանկարը կտրեց եւ ես եղել եմ ընդդիմության մեջ, մինչեւ անցյալ տարի ձեր երիտասարդ  սերունդն իրացրեց այն ցանկությունը, որը մեր սերունդը պարբերաբար փորձել էր՝ մեր երկիրը վերադարձնելու քաղաքական այն ուղեծրին, որը ձեւավորվել էր 98-ին Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի շնորհիվ»:

Իսկ «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը պատասխանեց, որ հին իներցիայով օգտագործվում են պաշտոնի հավակնությունների մասին արտահայտություններ, բայց պետք է դրանից վերանանք, որովհետեւ պատգամավորներն իրենց հնարավորություններով կարողանում են ազդել թե՛ պաշտպանական համակարգի, թե՛ դիվանագիտական համակարգի ռազմավարության վրա, նույնիսկ ընդդիմությունն է կարողանում այսօր իր ազդեցությունը ունենալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031