Ռուս մասնագետները, այդ թվում զինվորականները, Հայաստանում Պենտագոնի ֆինանսավորմամբ ստեղծված բիոլաբորատորիաների մուտքի հասանելիություն կունենան: Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, համապատասխան հուշագիրը նախատեսվում է ստորագրել Ռուսաստանի արտգործնախարար նախարար Սերգեյ Լավրովի Երևան այցի ժամանակ:
Պարբերականի փոխանցմամբ՝ Ռուսաստանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին ռուսական սահմանների մոտ «ռազմական կենսաբժշկական գործունեության» համար» և խոստացել էր հասնել նրան, որպեսզի հարևան երկրներում գործող լաբորատորիաների մուտքի հասանելիություն ստանա: Թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրին, գրում է, որ փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել է նոյեմբերի 10-11-ին՝ ՌԴ ԱԳ նախարարի Հայաստան այցի ընթացքում:
«Պայմանավորվածությունը սկզբունքային է: Մնում է համաձայնեցնել մի քանի մանրուք»,-ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը:
Մեկ այլ աղբյուր ևս հաստատել է, որ փաստաթղթի տեքստը պատրաստ է: Նրա խոսքով՝ Հայաստանում գտնվող բիոլաբորատորիաներ կարող են այցելել Ռուսաստանի Առողջապահության և Պաշտպանության նախարարությունների մասնագետները:
Կարդացեք նաև
ԱՄՆ փողերով արդիականացված լաբորատորիաները, որոնք իրականացնում են կենսաբանական հետազոտություններ, ուսումնասիրում են վիրուսներն ու շտամները, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում:
Մոսկվայում կասկածանքով են վերաբերվում փակ ռեժիմով աշխատող հետազոտական կենտրոններին: Պատճառներից մեկն էլ այն է, որ դրանց արդիականացման ֆինանսավորումը Պենտագոնն է իրականացնում: Օրինակ՝ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը 10 միլիոն դոլար է հատկացրել ՀՀ Հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի ազգային կենտրոնի արդիականացման համար՝ գրում է պարբերականը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ