Նախարարությունը և ԲՈԿ-ը շարունակում են աչք փակել լրատվական կայքերից Դ. Գալոյանի ատենախոսության արտագրությունների վրա. կեղծիքը և հովանավորչությունը ակնհայտ են դառնում
Հրապարակում ենք Դ. Գալոյանի ատենախոսության մեջ տեղ գտած բառացի արտագրության դեպքերը հայալեզու լրատվական կայքերից: Քանի որ տվյալ հոդվածը պարզապես այդ օրվա լրատվական նյութ է, Դ. Գալոյանը ընդամենը հանել է «այսօրվա» բառը, ինչպես նաև Սերժ Սարգսյանի անունը:
Զավեշտը սրանով չի սահմանափակվում. տիկին Գալոյանը արտատպված ամբողջական հոդվածի վերջնամասում ընտրել է 2 հատված և կեղծ հղում տվել օտարալեզու 2 աղբյուրների՝ փորձելով ձևացնել, թե այդ 2 հատվածների սկզբնաղբյուրները դրանք են, այնինչ, ինչպես երևում է նկարներից, անգամ այդ հատվածները հայերեն տառացի «copy paste» են կայքից:
Հուսով ենք, որ տիկին Գալոյանի պնդումներն առ այն, որ իր ատենախոսությունում չկան արտագրություններ ոչ թե հերթական ստերն են, այլ տարիների ընթացքում սեփական գործողությունները մոռանալու հետևանք: Նշենք նաև, որ բացահայտ և բոլորին հասանելի փաստերը «զրպարտություն» որակելու արվեստին մենք դեռևս չենք տիրապետում, շատ երիտասարդ ենք:
ՀՊՏՀ ուսանողներ
«Հանուն որակյալ կրթության» նախաձեռնություն