Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա չի հղի, այլ նամակ կուղարկի՝ կապված զենքի տենդերի չեղարկման հետ

Հոկտեմբեր 25,2019 13:25

ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարարությունը Հայաստանին ուղղված նամակ է պատրաստել՝ զենքի տենդերի չեղարկման պատճառով, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը: Ինչպես հաղորդում է RBК գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ի իր աղբյուրին, ռուսական ընկերության մասնակցությամբ զենքի տենդերի չեղարկման ֆոնին Մոսկվան Երևանին ոչ թե բողոքի նոտա կուղարկի, ինչպես ավելի վաղ հաղորդել էին ռուսական լրատվամիջոցները, այլ նամակ:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ նամակն արդեն փոխանցվել է ՌԴ Արտաքին գործերի նախարարությանը, իսկ առաջիկայում կուղարկվի հայկական կողմին՝ դիվանագիտական ալիքներով:

Աղբյուրը նաև շեշտել է, որ հայկական կողմին նոտա ուղարկելու մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031