Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կենտրոն» ՀԸ-ն կուսակցական պատկանելություն չունի». ԲՀԿ-ականները վստահեցնում են՝ «Հայելու առաջ» հաղորդումը փակելը քաղաքական ենթատեքստ չունի

Հոկտեմբեր 25,2019 13:17

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողները ԲՀԿ պատգամավորներից հետաքրքրվեցին՝ Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հաղորդումը ինչո՞ւ փակվեց Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունում:

Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ իրենք «Կենտրոնի» հետ հիմա որեւէ առնչություն չունեն. «Ես երկար տարիներ ղեկավարել եմ «Կենտրոն» ՀԸ-ի լրատվական ծառայությունը, սակայն այլեւս որեւէ առնչություն չունեմ: Ձեր հարցը ճիշտ կլինի ուղղել «Կենտրոն» ՀԸ-ի պատասխանատուներին: Գագիկ Ծառուկյանը «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիրն է, «Կենտրոն» ՀԸ-ն կուսակցական պատկանելություն չունի»:

Նա նաեւ ասաց. «Ծանոթացել եմ մեկնաբանություններին, տնօրենը հիմնավորել էր եթերային ցանցի փոփոխմամբ»: Նա ասաց, որ երկար տարիներ «Հայելու առաջը» կենդանի օրգանիզմ է, որեւէ այլ ենթատեքստ խնդրում են այս հարցին չհաղորդել, Անժելա Թովմասյանը իր դիրքորոշումը շատ պարզ արտահայտել է»:

Խոսելով Արսեն Բաբայանի կալանավորման մասին՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց, որ գործընթացը նոր է սկսվել, քաղաքական գնահատական չեն ուզում արտահայտել, կսպասեն, թե ինչպես կգնա իրավական գործընթացը:

Ինչ վերաբերում է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին, Իվետա Տոնոյանն ասաց. «Հանրության մեջ կա արմատացած կարծիք, որ այս գործընթացները քաղաքական ենթատեքստ ունեն, սրա մեջ կա որոշակի օբյեկտիվ հատիկ, որովհետեւ որոշ հայտարարություններ, որ հնչում են իշխանության այս կամ այն ներկայացուցիչների կողմից, այս հարցը տեղափոխել են այնպես, որ ՍԴ-ի հետ կապված հարցն այլեւս քաղաքական է եւ դրա հետ առնչություն ունեցող ցանկացած տեսակի զարգացումը, որքան էլ լինի իրավական, տեղավորվում է քաղաքական հարթության մեջ: Հուսով ենք որեւէ անօրինական գործընթաց տեղի չի ունենա որեւէ դեպքում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031