Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական նախարարները գաղտնի ծրարով աշխատավարձ, որ ստանում էին՝ Ծառուկյանը չէ՞ր վիրավորվում. «no comment. ի՞նչ comment տամ»

Հոկտեմբեր 25,2019 12:54

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում պարզաբանումներ էր ներկայացրել նախարարների, փոխնախարարների աշխատավարձերը բարձրացնելու հետ կապված: Մինչ այդ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ իր համար վիրավորական էր գաղտնի գործողությունը՝ աշխատավարձերը բարձրացնելու:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Իվետա Տոնոյանը հարցին՝ Փաշինյանի պարզաբանումից հետո շարունակո՞ւմ եք վիրավորված մնալ, պատասխանեց. «Պարոն Ծառուկյանի մտահոգությունը կապված է եղել բացառապես այդ աշխատավարձի գաղտնի լինելու հետ կապված: Մեր հասարակությունը վաստակել է այդ իրավունքը՝ իմանալու, թե հատկապես ո՞ր արժանիքների, ո՞ր բարձր ՕԳԳ-ի համար են այսպես շեշտակիորեն ավելացվում նախարարների կամ մարզպետների, փոխնախարարների աշխատավարձերը»:

Ըստ նրա, եթե մի քիչ շուտ պարզաբանում տային կառավարությունից, հարցն այսպես աղմուկ չէր բարձրացնի:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց, որ իհարկե, ՀՀ-ում ամեն ինչ, «յուրաքանչյուր ընթացք» պետք է լինի բաց. «Վարչապետը վերահաստատեց իրենց դիրքը, որ միտումնավոր չեն արել: Մեզ համար ամենակարեւորը այն սկզբունքն է, որը հնչեցրեց պարոն Ծառուկյանը՝ յուրաքանչյուր ընթացքը պետք է լինի բաց, հասկանալի»:

Aravot.am-ը հարցրեց՝ վարչապետն ասաց, որ նախկինում նման պրակտիկա էլի եղել է եւ գաղտնի ծրարով փող են փոխանցել նախարարներին, ԲՀԿ-ն էլ ունեցել է նախարարներ ու երեւի այդ ծրարներից օգտվել են, բա այն ժամանակ չկա՞ր նման վիրավորանք, որ դա էլ է գաղտնի արվում՝ Արման Աբովյանը պատասխանեց. «Երեւի…արդյոք…չգիտեմ…կարող ա…ասում են…խոսում են…no comment: Ի՞նչ comment տամ»: Հարցրեցինք՝ այսինքն, չե՞ն ստացել ձեր նախարարները ծրարով փող, հերքո՞ւմ եք՝ Արման Աբովյանը պատասխանեց. «Ես, այո, հերքում եմ»:

Իվետա Տոնոյանն էլ հավելեց. «Մենք խոսում ենք կառավարության եւ պետական ինստիտուտների մասին, չենք խոսում առանձին անձերի, առանձին կուսակցությունների, առանձին դեպքերի մասին: Կառավարության կազմում՝ նախարարների պարգեւատրման գործընթացում տեղի է ունեցել պարգեւատրում + աշխատավարձ ու շեշտակիորեն ավելացել են գումարները: Դրանից զատ պատմական ցանկացած տեսակի էքսկուրսների կամ լիրիկական զեղումների նպատակահարմար չենք գտնում անդրադառնալ»:

Մանրամասները՝ շուտով տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031