Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այդ մարդը ե՞րբ է իր հիմնական պարտականությունները կատարում, երբ առավոտից երեկո զբաղվում է մեդիաների հրապարակումները հերքելով. Շուշան Դոյդոյան. «Փաստ»

Հոկտեմբեր 25,2019 12:36

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր Շուշան Դոյդոյանի հետ զրույցում չէինք կարող անդրադարձ չկատարել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցին, որից պարզ է դառնում, որ վիրավորանքի և զրպարտության հիմքով լրատվամիջոցների ու լրագրողների դեմ 2019 թվականի 9 ամիսների ընթացքում վարույթ է ընդունվել 83 գործ, ինչը ավելին է, քան նախորդ 2 տարիների ցուցանիշները միասին վերցրած։

Դոյդոյանից հետաքրքրվում ենք՝ ինչի՞ մասին են վկայում այս ցուցանիշները:

«Խնդրի մասին բարձրաձայնել եմ դեռևս հունիսին, երբ ամփոփել էինք հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածը և պարզել, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում 91 հայց է ներկայացվել ԶԼՄ-ների դեմ:

Այն ժամանակ արդեն մտահոգություն հայտնեցի, որ փաստորեն մոդայիկ, պահանջված է դարձել դատարանի միջոցով իրավունքների վերականգնում հայցելը՝ հատկապես քաղաքական և պետական գործիչների շրջանում:

Դատապարտում էի այն հանգամանքը, որ ամեն մի տհաճ, ոչ ցանկալի հրապարակման համար անմիջապես դիմում են դատարան և փորձում իրենց հարցերն այնտեղ լուծել:

Պատգամավոր կա, որ իրեն ոչ լավ լույսի ներքո ցույց տված հրապարակման դեպքում դիմում է դատարան. այսօր նա արդեն 8 դատական հայց է ներկայացրել:

Այդ մարդը ե՞րբ է իր հիմնական պարտականությունները կատարում, երբ առավոտից երեկո զբաղվում է մեդիաների հրապարակումները հերքելով կամ քաղաքական գործընթացներում մեդիաներին ներքաշելով:

Սա խոսում է նաև այն մասին, որ հարցերը չեն քննարկվում լրագրողական համայնքի ներսում: Այսինքն՝ դժգոհ մարդիկ նախ պետք է փորձեն ԶԼՄ-ի հետ պարզել իրենց դժգոհությունը, գուցե մեդիայի քննադատությունը հիմնավորվա՞ծ է և այլն: Այս փուլը չեն հաղթահարում, փորձեն իրենց խնդիրներն էլի համայնքի ներսում ձևավորված ինքնակարգավորման մեխանիզմների միջոցով լուծել:

Երբ այս բոլոր մեխանիզմներն անարդյունավետ կլինեն, նոր կարելի է հանգիստ խղճով դատական գործընթաց սկսել: Ամեն մի տհաճ հրապարակման համար դատարան դիմելը շատ վատ բանի մասին է խոսում»,-եզրափակում է Շուշան Դոյդոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031