Լրահոս
Օրվա լրահոսը

Հատկապես ակտիվ են քաղաքական այն ուժերը, որոնց իշխանության տարիներին նախարարներին ու փոխնախարարներին աշխատավարձ առանձնապես պետք էլ չէր. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 25,2019 12:09

Նախարարներին, փոխնախարարներին եւ նախարարությունների գլխավոր քարտուղարներին ամենամսյա պարգեւավճարներ տրամադրելու որոշումը փոթորկել է հանրային կարծիքը: Բնականաբար՝ հատկապես ակտիվ են քաղաքական այն ուժերը, որոնց իշխանության տարիներին նախարարներին ու փոխնախարարներին աշխատավարձ առանձնապես պետք էլ չէր՝ նրանք հանգիստ կարող էին ապրել նաեւ առանց աշխատավարձի, որովհետեւ կոռուպցիոն սխեմաները գործում էին անխափան։

Էլ չենք խոսում այն մասին, որ նախկինում այդ նույն նախարարներն ու փոխնախարարներն ամեն ամիս նաեւ ծրարով փող էին ստանում՝ կամ «օբշչակից», կամ տվյալ նախարարական պորտֆելի սեփականատեր քաղաքական ուժի առաջնորդի գրպանից (ու բնականաբար՝ այդ գումարները չէին հարկվում)։ Ու հիմա հենց այդ քաղաքական ուժերի համակիրներն են փորձում ազդել «հասարակ ժողովրդի» գիտակցության վրա՝ թե «տեսեք, դուք սոված կոտորվում եք, իսկ նրանք թաքուն իրենց աշխատավարձերն են բարձրացրել», «իրենց անձնական հաճույքների համար թալանում են ձեր փողերը» եւ այլն։

Իհարկե՝ տհաճ է, որ այդ որոշումը գաղտնի է եղել։ Միանշանակ չէ նաեւ այն պնդումը, թե բարձր աշխատավարձը կտրականապես կբացառի կոռուպցիան։ Նախ՝ որովհետեւ համեմատաբար համեստ աշխատավարձն ինքնին որեւէ մեկին իրավունք չի տալիս ապօրինի եկամուտներ ունենալ, եւ երկրորդ՝ առավել մեծ կոռուպցիոն գործարքներին, որպես կանոն, մասնակցում են մեծահարուստները («այո, ես եմ գողացել այդ 600 միլիոն դոլարը, բայց ես սոված էի, պարոն դատավոր, սոված էի»)։ Այնպես որ՝ հանրության ոչ միանշանակ վերաբերմունքն այս դեպքում միանգամայն հասկանաlի է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031