«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը «շատ վտանգավոր» է գնահատում արցախյան հարցի կարգավորման ներկայիս փուլը: «Հայաստանը վերջին 20 տարվա ընթացքում ունեցել է շատ հստակ եւ բավական հետեւողական, սկզբունքային դիրք՝ Արցախի հիմնախնդրի առումով: Դրանք չեն տարբերվել, գոնե վերջին 20 տարվա ընթացքում: Վերջին 20 տարվա ընթացքում այդ դիրքի հետ միշտ հաշվի են նստել եւ այդպիսի քաղաքականությունը քիչ թե շատ երաշխավորել հայկական բանակցային դիրքի ամրություն, կայունություն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Վլադիմիր Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այսօր Հայաստանը չունի բանակցային դիրք, կանխատեսելի դիրքորոշում, որի հետ մեր ընդդիմախոսները հաշվի կնստեն կամ չեն համաձայնվի:
Դիրքային հստակության բացակայությունը, մեր զրուցակիցը շատ վտանգավոր է համարում այն առումով, որ դա կարող է շահարկվել թե բանակցային հարթակում, թե կռվի դաշտում. «Մանիպուլյացիայի գործիքը, որը շատ լավ աշխատում է ներքին քաղաքականության մեջ, բացարձակապես կիրառելի չէ արտաքին հարաբերություններում, հատկապես կոնֆլիկտային իրավիճակներում: Դրա պատասխանը լինելու է պատերազմը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում: