Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հիմնադրամում մեծ վեճ է եղել հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանի ու նախարար Դավիթ Տոնոյանի միջեւ. «Հրապարակ»

Հոկտեմբեր 25,2019 11:54

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մի խիստ ուշագրավ խոսակցություն տեղի ունեցավ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ՝ զինծառայողների ապահովագրության 1000-ական դրամների հետ կապված։ Տիգրան Ուրիխանյանը շատ վճռական տոնով ասաց, որ ունի մի փաստաթուղթ, որով օգնելու է Փաշինյանին՝ բացահայտել մի շատ վատ բան։ Խոսքը նոր Հայաստանում բացահայտված՝ ստվերից հանված մոտ 60 հազար նոր աշխատատեղերից հիմնադրամի հաշվին 1000-ական դրամների փոխանցման, ավելի ճիշտ՝ չփոխանցման մասին է: Այսինչն՝ ամսական 60 միլիոն դրամ, Ուրիխանյանի հաղորդմամբ, 1.5 տարի է՝ չի փոխանցվել հիմնադրամին։

Տիգրան Ուրիխանյանը, հիշեցնենք, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ «Չկա ոչ միայն Ձեզ ներկայացված այն 300-ից ավելի միլիոն դրամը, որի մասին ասացիք անցած անգամ, առավել եւս չկա 600 միլիոն դրամը։ Եկեք բացահայտենք էս խնդիրը եւ պատժենք մեղավորներին»,– ԱԺ-ում հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը։

Հարցից մռայլված վարչապետն ամբիոնից մեջբերեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի տրամադրած մեկ այլ տեղեկանք, ըստ որի՝ այդ գումարները կան, մասնավորապես՝ 2019-ի 9 ամիսներին հիմնադրամին ավել է փոխանցվել նույն ժամանակահատվածի համեմատ 648.8 միլիոն դրամ։

Ուրիիխանյանը չհամաձայնեց, ասաց, որ իր ձեռքում պաշտոնական փաստաթուղթ է, ինչին Փաշինյանը բառացի հակադարձեց, որ իրենն ավելի պաշտոնական է, եւ սկսեց խոսել ինչ-որ սխեմաների մասին, որ հնարավոր է՝ այս ամիս լինի, մյուս ամիս չլինի, որովհետեւ սկզբում մտնում է ՊԵԿ եւ այլն։ Կարելի էր պատկերացնել, թե ինչ կաներ նույն Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում, եթե նման պատասխան ստանար որեւէ պաշտոնյայից։

Հարցում ուղարկեցինք 1000 դրամների հիմնադրամ՝ պաշտոնապես տեղեկանալու, թե ով է, ի վերջո, ճիշտ ասում։ Մինչ այդ զրուցեցինք հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2 անդամի հետ՝ Մարգարիտա Խաչատրյանի՝ Մառոզի, եւ մեկ այլ անդամի, ով ցանկացավ խոսել անանուն եւ պատմեց, որ այդ հարցով հիմնադրամում մեծ վեճ է եղել հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանի ու նախարար Դավիթ Տոնոյանի միջեւ (հաջորդ փուլում՝ նաեւ Մանուկյանի, Տիգրան Ուրիխանյանի եւ Մառոզի ու Տոնոյանի միջեւ), ինչի արդյունքում հոգաբարձուների նիստն ընդհատվել է, քանի որ տնօրենի հաշվետվությունից պարզվել է, որ 2019-ին ավել մուտք է եղել 24 միլիոն, այլ ոչ թե 347 միլիոն դրամ, ինչպես հայտարարել էր Փաշինյանը։

Մեսրոպ Մանուկյանն առաջարկել է դիմել դատախազություն՝ հիմք ընդունելով, որ վարչապետը ճիշտ է ասում, ու ՊԵԿ-ն այդ փողը գողացել է, սակայն Տոնոյանը խնդրել է չդիմել, առաջարկել է, որ մինչ այդ ՊԵԿ-ը պարզաբանումներ ներկայացնի։ «Որովհետեւ, եթե գործը գնում էր դատախազություն, պարզվելու էր, որ Նիկոլի ասած թվերը սուտ են, որովհետեւ ոչ մեկին չեն կարա դատեն՝ պաշտոնապես տենց թվեր չեն տվել»։

Զրուցակիցը նշեց, որ Փաշինյանը ստում է՝ նաեւ ասելով, որ վերջին 1,5 տարում փոխհատուցումներում «9 տարի հետ ենք գնացել»։ Նա նկատեց. «Էդ նախորդ տարիների հավաքած փողն էր»։ Իսկ ի՞նչ իմաստ ունի այս հարցում ստելը։ «Որովհետեւ սա քանդում է իր մեկ այլ բլեֆ՝ որ իր իշխանության ընթացքում ստվերից հանվել է 60 հազար աշխատատեղ»։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մի՛թե դուք մոռացաք ոչ շատ անցյալում կատարվածը:Ծաղկած Հայաստանը վերածվեց ալան-թալանի,երևի մոնղոլ-թաթարները այդպես չեն վարվել, ինչը կատարվեց 1992թ-ից սկսած:ՈՒր գնաց 70տարվա ստեղծվածը:Շուտ մոռացաք,.հիմա էլ զարմանում ենք ճարպիկ քայլերը տեսնելով:Կա մի այսպիսի պատմություն<>:

    Լենինը ապրել է, ապրում է ու կապրի
    Իրականում ակնհայտ է, որ քառյակի ուժերը ըստ էության ներկայումս զբաղված են ամեն մեկը իր խնդիրները լուծելով և ֆորմատը պահում են, այսպես ասած, արհեստական շնչառությամբ:
    http://WWW.1IN.AM
    Самвел Оганесян
    23 июня ·
    Պարոն Փաշինյան ավելի լավ չէ ուղիղ ասվի, որ բոլորն են ուզում մարդավայել ապրել:
    Ե՞թե կան ավելի զարգացած ուղեղներ(ես չեմ բացառում) , որին տրված է բացի գողանալուց մտածի թավշյա, սիրո, համերաշխության լոզունգի ուղղությամբ, ապա կունենանք ժողովրդավարական երկիր՝ երկիրը ժողովրդինն է և ժողովուրդն է երկրի տերը ու երաշխավորը:
    Օրենքի ճիշտ գրավականը կդառնա հիմք:
    Շնորհակալություն բյուջեի գերաճի առումով:
    Այլ հարց է, թե ներդրումները եղել են նպատակասլաց և այն չի իրագործվել՝ դա կմնա խնդրահարույց՝ կախված ներկայացնողներից, եթե նրանք չեն մոռացել, միայն ասելով չէ, թուղթ էլ կա:

    Об этом сайте
    ARMLUR.AM
    ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն առաջարկում է դատավորների աշխատավարձը 5 անգամ բարձրացնել
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում եզրափակիչ ելույթ ունեցավ:

    Ժողովրդավարական երկրում՛ |վատ չէր լինի հանձնաժողովներում ընդգրկվեին նաև ժողովրդի ներկայացուցիչներ,թե չէ ստացվում է ժամանակին հանցագործության ընթացքում պաշտոնավարողը և հանցագործության աջակիցը պետք է ամբողջությամբ բացահայտի…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031