Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արման Բոշյան. «Մեր կողմից բացառված է ցանկացած քաղաքական հետապնդում, դա չի կարող տեղավորվել այսօրվա Հայաստանի տրամաբանության մեջ».«Ժողովուրդ»

Հոկտեմբեր 25,2019 11:45

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի հետ։

-Պարոն Բոշյան, նախկին իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ Ձեր իշխանություններն արդեն անցնում են այն կարմիր գիծը, որն արգելված է, ու իրենց նախկին պաշտոնյաների դեմ սկսվել է քաղաքական հետապնդում։ Իսկ ՀՀԿ-ական ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն էլ հայտարարել է, որ եթե իրեն մեղադրում են Սահմանադրության խախտման մեջ, ապա ինքն էլ հայտարարում է, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալու համար խախտել է օրենքը։ Դուք պարզե՚՞լ եք՝ ինչի մասին է հայտարարում Բաբլոյանը։

–Շատ հետաքրքիր է հնչում, եթե ասում են, որ մենք անցել ենք անգամ Հանրապետական կուսակցության սահմանված պլանկան։ Արտառոց է այդ հայտարարությունը այն առումով, որ իրենք էին ժամանակին ասում, որ իրենք անցել էին բոլոր սահմանները, որոնք հնարավոր էին։ Իսկ այն, ինչ տեղի է ունենում, դրանք իրավական գործընթացներ են, իրավապահ համակարգն արդեն պաշտոնապես հայտարարել է այն խախտումների, չարաշահումների մասին, որն առկա է, որոնք իրենցից ենթադրում են քրեական գործի հարուցում։ Մենք ուղղակի հետեւելու ենք գործընթացին որպես պատգամավորներ ու կծանոթանանք բոլոր այն մանրամասներին, որոնք կներկայացնեն իրավապահ համակարգից։

-Բայց, ըստ ընդդիմության ներկայացուցիչների, իշխանությունները սպառել են իրավական գործընթացներն ու անցել են ճնշման մեթոդներին ու «գործեր սարքելուն»։ Համամի՞տ եք։

-Մեր քաղաքական ուժի համար նման գործընթացները, բացառապես իրավական են, ու մենք չենք պատկերացնում, որ մեր քաղաքական ինքնության մեջ նման բան լինի։ Քաղաքական հետապնդումներ մեր քաղաքական ինքնության մեջ չի տեղավորվում։ Մենք ինքներս եղել ենք քաղաքական հետապնդումների զոհ, ու մեր քաղաքական առաջնորդը՝ այսօրվա ՀՀ վարչապետը, եղել է ՀՀ-ում քաղբանտարկյալ, ու մենք այդ ամեն ինչը շատ լավ հասկանում ենք, դրա հետեւանքները։ Մեր կողմից բացառված է ցանկացած քաղաքական հետապնդում, դա չի կարող տեղավորվել այսօրվա Հայաստանի տրամաբանության մեջ եւ, առավել եւս, մեր քաղաքական ուժի տրամաբանության մեջ, դա իրավական գործընթաց է ու այն հասնելու է իր տրամաբանական ավարտին, որտեղ փաստերի ճնշման տակ մենք կարձանագրենք այն, ինչ կա իրականում։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031