Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյան. «Նոր խոր­հր­դա­րա­նը ե­ղավ, ներդ­րում­ներն ու մեր հայ­րե­նա­կից­նե­րը չե­կան». «Իրատես»

Հոկտեմբեր 25,2019 09:00

Նախ­կին պատ­գա­մա­վոր ՍԱՄՎԵԼ ՖԱՐ­ՄԱ­ՆՅԱ­ՆԸ, Նի­կոլ Փա­շի­նյա­նին հա­մա­րե­լով ան­կան­խա­տե­սե­լի ու ան­կա­յուն, իր մտա­հո­գու­թյուն­ներն է հայտ­նում ներ­քին ու ար­տա­քին քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի շուրջ։

-Հա­յաս­տա­նում, ըստ Ձեզ, իշ­խա­նու­թյան ո­րա­կը փոխ­վե՞լ է, իշ­խա­նու­թյունն ինչ­պես խոս­տա­ցել էր, ա­զատ­վե՞լ է կո­ռում­պաց­ված չի­նով­նիկ­նե­րից, բյու­ջեն թա­լա­նող պաշ­տո­նյա­նե­րից։ Եվ ընդ­հան­րա­պես, Ձեր դի­տարկ­մամբ՝ ի՞նչ ար­ժեք­նե­րի կրող է այ­սօր­վա իշ­խա­նու­թյու­նը։

-Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան ար­ժե­հա­մա­կար­գը դրա իս­պառ բա­ցա­կա­յու­թյունն է: Բո­լոր նրանք, ով­քեր Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը բնո­րո­շում են որ­պես պո­պու­լիս­տա­կան, մա­սամբ սխալ­վում են: Հա­մե­մա­տեք, ու­սում­նա­սի­րեք տե­սու­թյու­նը, պրակ­տի­կան ու կհա­մոզ­վեք դրա­նում: Սա լրիվ այլ բան է:

Ես Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը կբ­նո­րո­շեի որ­պես «ոչ հա­մա­կար­գա­յին իշ­խա­նու­թյուն»: Իր տե­սա­կի մեջ գու­ցե ա­ռա­ջինն է աշ­խար­հում. աշ­խար­հը գի­տեր, թե ինչ բան է «ոչ հա­մա­կար­գա­յին ընդ­դի­մու­թյու­նը», սա­կայն մինչև Փա­շի­նյա­նը, չգի­տեր, թե ինչ բան է «ոչ հա­մա­կար­գա­յին իշ­խա­նու­թյու­նը»: Կա­րող է պարզ­վել, որ մենք գործ ու­նենք քա­ղա­քա­կան ու քա­ղա­քա­գի­տա­կան «know-how»-ի հետ:

Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյա­նը հա­զար բա­նում, ի­հար­կե, կա­րե­լի է մե­ղադ­րել, բայց մի շատ կարևոր բան պետք է ար­ձա­նագ­րել ու շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նել: Եր­կիրն ար­մա­տա­կան «restart»-ի ու ար­դիա­կա­նաց­ման կուր­սի կա­րիք ու­ներ: Կգե­րա­դա­սեի, որ դա կա­տար­վեր վերևից (ին­չի հա­մար իմ հա­մեստ հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում աշ­խա­տել ու պայ­քա­րել եմ եր­կար տա­րի­ներ իմ բա­զում ըն­կեր­նե­րի հետ)` լուրջ, ծրագ­րա­յին, մտած­ված, ե­րա­զանք­նե­րի թի­մով ու հետևո­ղա­կա­նո­րեն: Ե­ղավ ներքևից ու ե­ղավ ան­լուրջ, ա­րագ մսխ­վեց հան­րա­յին հս­կա­յա­կան է­ներ­գիան, ու այ­սօր գործ ու­նենք հեր­թա­կան կորց­րած հնա­րա­վո­րու­թյան հետ:

Նի­կոլ Փա­շի­նյանն ար­դեն իսկ, այդ ա­ռու­մով, ինքն իր գլ­խից բարձր է ցատ­կել, ընդ ո­րում, իր կամ­քից ան­կախ: Ես Նի­կոլ Փա­շի­նյա­նից ող­ջամ­տո­րեն այլ դրա­կան սպա­սում չու­նեմ:

Ար­տաք­նա­պես իշ­խա­նու­թյու­նը դրսևո­րում է քա­ղա­քա­կան կամք` նվա­զա­գույ­նի հասց­նե­լու կո­ռուպ­ցիան: Դա լավ է: Սա­կայն նախ կամ­քը բա­վա­րար չէ, ար­դյու­նա­վետ ինս­տի­տուտ­ներ, լավ օ­րեն­սդ­րու­թյուն, ար­դյու­նա­վետ կա­ռա­վա­րում ու հան­րու­թյան վար­քագ­ծի փո­փո­խու­թյուն է անհ­րա­ժեշտ, ա­պա, իս­կա­պես չգի­տեմ՝ ներ­կա բարձ­րաս­տի­ճան չի­նով­նիկ­նե­րը ներգ­րավ­ված են կո­ռուպ­ցիոն գոր­ծարք­նե­րում, թե ոչ: Ինչ­պես ա­սում են` միայն հեր­ձու­մը ճիշտ պատ­կե­րը ցույց կտա: Գո­նե ար­դեն հան­րա­յին մեծ հն­չո­ղու­թյուն ստա­ցած շատ դեպ­քեր այլ բա­նի մա­սին են խո­սում:

-Մե­կու­կես տա­րի է ան­ցել, բայց Փա­շի­նյա­նի հայ­տա­րա­րած կա­խար­դա­կան փայ­տի­կը ին­չու՞ այդ­պես էլ չի աշ­խա­տում, ին­չու՞ տն­տե­սու­թյու­նը թռիչ­քաձև չի ա­ճում, ներդ­րող­նե­րը փո­ղի ճամպ­րուկ­նե­րով Հա­յաս­տա­նի «դռա­նը» հերթ չեն կանգ­նում, ո­լոր­տա­յին բա­րե­փո­խում­ներ չկան։

-Նի­կոլ Փա­շի­նյա­նը խա­բել է ժո­ղովր­դին: Նա շատ լավ գի­տի, որ մեր, ինչ­պես ցան­կա­ցած հան­րու­թյան մեծ մա­սը մաս­նա­գի­տա­կան պատ­կե­րա­ցում­ներ չու­նի ներդ­րում­նե­րի, տն­տե­սա­կան մի­ջա­վայ­րի ու այլ հան­գա­մանք­նե­րի մա­սին, և գի­տակց­ված մո­լո­րեց­րել է նրան: Մար­դիկ ու­զում էին ու այ­սօր էլ ու­զում են ա­վե­լի լավ ապ­րել, և Փա­շի­նյա­նը ա­սում էր` ա­հա, կգամ, կվե­րաց­նեմ կո­ռուպ­ցիան, հետ կբե­րեմ թա­լան­ված փո­ղե­րը, կձեր­բա­կա­լեմ օ­լի­գարխ­նե­րին, ներդ­րում­նե­րը կգան, ու դուք ա­վե­լի լավ կապ­րեք: Պարզ­վեց, որ միայն ինքն ու իր շր­ջա­պատն են սկ­սել ա­վե­լի լավ ապ­րել:

Ա­սում էր, չէ՞, մինչև նոր խոր­հր­դա­րան չլի­նի` ներդ­րում­ներ չեն լի­նի, ու մեր հայ­րե­նա­կից­նե­րը չեն վե­րա­դառ­նա Հա­յաս­տան: Նոր խոր­հր­դա­րա­նը ե­ղավ, ներդ­րում­ներն ու մեր հայ­րե­նա­կից­նե­րը չե­կան: Փո­խա­րե­նը, կա­պի­տալն ակ­տիվ ար­տա­հո­սում է Հա­յաս­տա­նից, մեր հայ­րե­նա­կից­նե­րը, ըստ պաշ­տո­նա­կան վի­ճա­կագ­րու­թյան, շա­րու­նա­կում են ար­տա­գաղ­թել, իսկ Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյան թի­վը շա­րու­նա­կում է, ցա­վոք, նվա­զել:

Միշտ այս օ­րի­նակն եմ բե­րել, հի­մա էլ կրկ­նեմ: Իր ժո­ղովր­դին սի­րող ա­ռաջ­նոր­դը նրան չի խա­բի` ա­պա­վի­նե­լով վեր­ջի­նիս վատ տե­ղե­կաց­վա­ծու­թյա­նը: Դա նման է այն ծնո­ղին, որն իր հաշ­ման­դամ ե­րե­խա­յին ի ցույց է դնում բո­լո­րին, փո­ղո­ցում այդ կերպ գու­մար է հա­վա­քում` իր ստա­մոք­սը լց­նե­լու հա­մար: Հա­յաս­տա­նի տն­տե­սա­կան զար­գաց­ման ու ներդ­րու­մա­յին գրավ­չու­թյա­նը խան­գա­րող ա­ռանց­քա­յին պրոբ­լեմ­նե­րը ոչ մի տեղ չեն ան­հե­տա­ցել: Դրանք կան ու ի­րենց տե­ղում են` շու­կա­յի փոք­րու­թյուն, փակ սահ­ման­ներ, լո­գիս­տի­կա­յով պայ­մա­նա­վոր­ված` ներ­մուծ­վող ու ար­տա­հան­վող ապ­րանք­նե­րի բարձր ինք­նար­ժեք, ԵԱՏՄ-ի հետ ընդ­հա­նուր սահ­մա­նի բա­ցա­կա­յու­թյուն, կախ­վա­ծու­թյուն ոչ է­ժան է­ներ­գա­կիր­նե­րից և այլն: Այս ա­մե­նը կա­րե­լի է փոխ­հա­տու­ցել միայն խել­քով, հմուտ կա­ռա­վար­մամբ ու օ­պե­րա­տիվ ար­դյու­նա­վե­տու­թյամբ:

Ի՞նչ ներդ­րում­ներ էր սպա­սում Նի­կոլ Փա­շի­նյա­նը: Ներդ­րում­նե­րը պա­հան­ջում են կա­յու­նու­թյուն, կան­խա­տե­սե­լիու­թյուն ու լռու­թյուն: Նի­կոլ Փա­շի­նյանն ան­կա­յուն է, ան­կան­խա­տե­սե­լի ու ան­դա­դար աղմ­կում է:

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­Ն

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031