Տարիներ առաջ ես աշխատում էի մի խմբագրությունում, որտեղ խմբագիրների տեղակալներից մեկի աշխատավարձը 205 ռուբլի էր, իսկ մյուսինը՝ 200 ռուբլի: Վերջինս սիրում էր կատակել, որ իրենից բարձր աշխատավարձ ստացողը պետք է 5 ռուբլու չափով ավելի շատ մտածի հաղորդումների մասին: 80-ականների կեսերին 5 ռուբլին աշխատավարձով ապրող մարդու համար շոշափելի գումար էր: Իհարկե, կային հազարավոր մարդիկ, որոնք ապրում էին «կողմնակի եկամուտներով», բայց խոսքը նրանց մասին է, ովքեր այդ առումով պետության հույսին էին, եւ պետությունը պետք է ինչ-որ չափանիշներով գնահատեր նրանց ջանքերը:
Հիմա պետական բյուջեից աշխատավարձ ստացող մարդիկ զգալիորեն ավելի քիչ են, եւ դա լավ է: Կան հազարավոր մարդիկ (այդ թվում նաեւ ես), որոնք միանգամայն օրինական ձեւով կարողանում են ընտանիքները պահել՝ աշխատելով մասնավոր ընկերություններում՝ դա էլ է հրաշալի: Բայց ի՞նչ անել նրանց հետ, ովքեր պետական աշխատավարձի հույսին են: Նրանց ներդրումը պետական համակարգում գնահատելն այնքան էլ հեշտ գործ չէ:
Հայաստանում նախարարները, պարզվում է, արդեն մի քանի ամիս է՝ ստանում են 1,5 միլիոն դրամ աշխատավարձ: Թե ինչու էր դա գաղտնի պահվում, եւ ինչու դրա մասին մենք՝ հարկատուներս, իմացանք միայն հիմա («Հետքի» գործընկերների լավ աշխատանքի շնորհիվ)՝ դրա վերաբերյալ իշխանությունը բավականին խճճված բացատրություն է տվել, որի իմաստը կարելի է ձեւակերպել մոտավորապես այսպես՝ թեեւ գաղտնի էր, բայց ծածուկ չէր:
Բայց ոչինչ՝ անցած լինի. նորից կրկնեմ՝ նախարարը, որը գործ ունի պետության միլիարդների հետ, իմ կարծիքով, պետք է ստանա բարձր աշխատավարձ: Բայց եթե առաջ նա ստանում էր «մաքուրով» մոտ 570 հազար դրամ, իսկ հիմա՝ ավելի քան 1 միլիոն 300 հազար դրամ, ուրեմն, 800 հազար դրամով պիտի ավելի շատ մտածի՝ պետությանն օգուտ տալու մասին: Ինչպե՞ս, ի՞նչ չափանիշներով գնահատել նրա «մտածմունքների» արդյունքները, ես չգիտեմ: Կարելի է զուտ նյութական տեսակետից գնահատել ՊԵԿ-ի նախագահի աշխատանքը (եւ արդյունքները այս առումով իսկապես գոհացուցիչ են): Իսկ ինչպե՞ս գնահատել, ասենք, մշակույթի (եւ այլնի) նախարարի արդյունքները: Կոմպոզիտորներն ավելի շատ եւ ավելի լավ սիմֆոնիանե՞ր են գրել, դերասանները բեմում ավելի համոզիչ դերերո՞վ են հանդես եկել:
Կարդացեք նաև
Կա եւս մի խնդիր. եթե նախարարը ստանում է 1,5 միլիոն դրամ, իսկ, ենթադրենք, վարչության պետը՝ 200 հազար, վերջինիս տրամադրությունը կարող է շատ բարձր չլինել, եւ դա կանդրադառնա նրա աշխատանքի վրա: Էլ չեմ ասում, որ 80 հազար դրամ ստացող գործավարուհին կարող է չափազանց անորակ սուրճ եփել:
Իսկ երթեւեկության կանոնները խախտողներին տուգանելու համար ի՞նչ մոտիվացիա ունեն 150 հազար դրամ աշխատավարձ ստացող ճանապարհային ոստիկանները:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
… Пусть Жираф был не прав, –
Но виновен не Жираф
А тот, кто крикнул из ветвей:
“Жираф большой – ему видней!”
Եթե նվազագույն աշխատավարձը նախարարների ջանքերի շնորհիվ հասցվի 150հազարի,հալալ է նրանց 1.5 միլիոնը…,իսկ եթե ոչ՝ ….
Մեխանիզմը հստակ կա: Նախարարը ստանում բազային աշխատավարձի 12-պատիկը, գումարած մինչև 30տոկոս պարգեվավճար այսինքն ներկա դրությամբ մոտ 800հազար դրամ մաքուր:
Լավ աշխատանքը պիտի երևի երկրի տնտեսական աճի, բյուջեյի եկամուտների ավելացման միջոցով:
Եթե բյուջեն մեծանումա, բազային աշխատավարձը մեծանումա բոլորի աշխատավարձը հավասար տոկոսով բարձրանումա:
Ուղղակի եթե ուսուցչի դեպքում 25տոկոս բարձրացումը կլինի ասենք 25հազար դրամի բարձրացում, նախարարի դեպքում կլինի 200հազար դրամ: Այսինքն ամեն դեպքում լավ աշխատանքի դեպքում կշահի:
Իսկ իդեալական դեպքում նախարարտ պիտի լինի կայացած մարդ կյանքում հաջողությունների հասած որի նպատակը երկրի համար ինչ որ բան անելնա: Ոնց որ ասենք կարգին Հայկոն որ աշխատավարձի հույսին չի կամ Դոնալդ Տրամպը: Կամ Կարեն Կարապետյանը ու իր կաբինետի մեծ մասը:
Թե չէ անընդատ որ մասնավոր սեկտորին նայենք, ասենք ԱՄՆ-ումել կարողա մասնավոր սեկտորում ամիսը 20հազար դոլլար աշխատավարձով գործ գտնի մեր պոտենցիալ նախարներից մեկը:
Ուրեմն ինչ նախարարների աշխատավարձը դարձնենք 15միլիոն դրամ՞