Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեդալներն սկսում են հոսել դեպի Հայաստանի հավաքականի հավաքածու:
Այսօր Լիանա Գյուրջյանի չեմպիոնական ոսկուն հաջորդեցին տղաների U 20 տարիքային խմբի մասնակիցներ 89 կգ քաշայիններ Կարեն Ավագյանի եւ Արա Աղանյանի հաղթանակները:
Կարդացեք նաև
Կարեն Ավագյանը երկամարտի 364 (170+194) կգ արդյունքով նվաճեց չեմպիոնական մեդալը: Նա 1-ինն էր նաեւ պոկումում եւ 2-րդը՝ հրումում, իսկ նրա թիմակից Արա Աղանյանը մեր հավաքականի հավաքածուն համալրեց երկու արծաթով՝ երկամարտի 358 եւ պոկումի 162 կգ-ով եւ հրումի՝ 196 կգ փոքր ոսկե մեդալով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ