Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Լիլիան Մորի Պասքիեն պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստանի ժողովրդավարացման գործընթացին

Հոկտեմբեր 24,2019 21:07

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ։

Շնորհավորելով Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ մարտահրավերներին դիմակայելու եւ լուծումներ փնտրելու ճանապարհին Հայաստանը շարունակելու է ապավինել Եվրոպայի խորհրդի աջակցությանը։ ԱԺ նախագահը նշել է, որ այս տարվա մարտ ամսին Երեւանում կայացած իրենց հանդիպումից ի վեր Հայաստանը մի շարք հաստատակամ քայլեր է կատարել դատաիրավական բարեփոխումների օրակարգի շրջանակներում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ազգային ժողովի նախագահը նաեւ նշել է, որ Հայաստանի խորհրդարանն այժմ ձեռնամուխ է եղել Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի բարեփոխմանը։

Լիլիան Մորի Պասքիեն, ողջունելով Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունն իրենց միջազգային պարտավորությունների կատարման ճանապարհին, իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստանի ժողովրդավարացման գործընթացին։ Լիլիան Մորի Պասքիեի խնդրանքով Արարատ Միրզոյանը նաեւ անդրադարձել է Հայաստանի կողմից կանանց և երեխաների նկատմամբ բռնությունը կանխելուն ուղղված գործընթացին։

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031