Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանն առաջին չեմպիոնն ունեցավ:
U 23 աղջիկների պայքարում 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը նվաճեց բոլոր ոսկե մեդալները: Պոկում վարժությունում Լիանան հավասարը չունեցավ 95 կգ արդյունքով: Մեր շնորհալի մարզուհին երկրորդ փոքր ոսկե մեդալը վերցրեց նաեւ հրում վարժությունում՝ գլխավերեւում պահելով 120 կգ ծանրաձողը եւ երկամարտի 215 կիլոգրամով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ