Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբլոյան. «Ինձ ճանաչողը չի կարող պատկերացնել, որ առանց դիմումը տեսնելու հայտարարություն կանեի»

Հոկտեմբեր 24,2019 19:44

«Բոլոր հարցերին հստակ պատասխանել եմ եւ կարծում եմ, որ ինչ որ արել եմ՝ օրենքի եւ սահմանադրության շրջանակներում եմ արել»,-ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այսօր հարցաքննվելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը: Նա նշեց, որ շատ բարի է տրամադրված զրույցի է եղել: Պնդեց, որ Գագիկ Հարությունյանի դիմումը տեսել է, հետո միայն հայտարարություն արել. «Ինձ ճանաչողը չի կարող պատկերացնել, որ ես առանց դիմումը տեսնելու հայտարարություն կանեի: Իհարկե, տեսել եմ»:

Այլ մանրամասներ Արա Բաբլոյանը նախընտրեց չասել: Նրա շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդեւանյանն էլ լրագրողներին հիշեցրեց, որ նախաքննության փուլում են, հետեւաբար՝ նախաքննական գաղտնիքի խնդիր կա: Արա Բաբլոյանը, ինչպես ՀՔԾ-ն է  հայտարարել, կասկածյալի կարգավիճակում է: Հիշեցնենք, որ նույն քրեական գործով մեղադրյալ է նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:

Ըստ նախաքննական մարմնի՝ Արսեն Բաբայանը կեղծ հիմքեր է ստեղծել՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար: Դա հիմք է հանդիսացել, որպեսզի Հարությունյանի լիազորությունները դադարեցվեն, որպեսզի հետագայում այդ պաշտոնում առաջադրվի Հրայր Թովմասյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031