Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատանդների, ռազմագերիների փոխանակման հարցը: Ինչպես հաղորդում է Interfax-ի ադրբեջանական ծառայությունը, հանդիպումը կայացել է «Չմիավորված երկրների շարժման» գագաթնաժողովի շրջանակում:
Տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը դրական է գնահատել ԿԽՄԿ-ի գործունեությունն արցախյան հակամարտության համատեքստում և նշել է պատանդների ու ռազմագերիների ազատ արձակման կարևորությունը այսպես կոչված «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:
ԿԽՄԿ-ի նախագահն իր հերթին ընդգծել է, որ կազմակերպությունը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ հումանիտար ոլորտում:
Նշենք, որ Հայաստանը մի քանի անգամ մերժել է Բաքվի՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերիներին և պատանդներին փոխանակելու այդ առաջարկը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ