Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մինչեւ 20 տարեկանների 81 կգ քաշային տղաների պայքարի մասնակից մեր երկու տղաները նվաճեցին 3 մեդալ, որից 1-ը երկամարտում, 2-ը՝ առանձին վարժություններում:
Ռաֆիկ Հարությունյանը երկամարտում 340 կգ արդյունքով բարձրացավ պատվո պատվանդանի 3-րդ աստիճան, միեւնույն ժամանակ հրում վարժության 190 կգ արդյունքով նվաճեց փոքր արծաթե մեդալ, իսկ Կարեն Մարգարյանը հրում վարժությունում բարձրացրած 151 կիլոգրամով դարձավ փոքր բրոնզե մեդալակիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ