Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյան. վարչապետը փոխոստիկանապետի հետ չի խոսել, իր կամքով է դիմում գրել

Հոկտեմբեր 24,2019 17:34

Վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանից, որն այսօր Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցում էր Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ընկերության «Հաղթանակ» ենթակայանի բացման արարողությանը, լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ հրաժարական տվեց:

Հովհաննես Քոչարյանը, որը մեկուկես տարի զբաղեցրեց փոխոստիկանապետի պաշտոնը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Քոչարյանը մինչ այս, հայտարարել էր՝ համաձայն չէ, որ ոստիկանական համակարգը գլխավորի քաղաքացիական անձ:

«Էդ հայտարարությունից հետո գրել է դիմում, խնդրել է իրեն ազատել, ինչը եւ արվել է: Իրեն կարող եք դիմել այդ հարցով, պարզապես ինքը գրել է դիմում ու դրա հիման վրա որոշումը կայացվել է, ներկայացնել նախագահին գրություն՝ ազատման վերաբերյալ»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը՝ ավելացնելով, թե պատճառը ինքը չի ճշտել Քոչարյանից:

Հարցին՝ հնարավո՞ր է վարչապետը նրա այդ հայտարարության համար նկատողություն է արել՝ խոսնակը պատասխանեց. «Իր այդ հայտարարությանը անմիջապես հետեւել է հրաժարականի դիմումը։ Նրա հետ խոսակցություն չի եղել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031