Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի եղել որևէ բումային օր, որ մենք զբոսաշրջիկների որոշ խմբերի չնեղացնենք»․ Հովհաննես Շիրազի թանգարանի տնօրեն

Հոկտեմբեր 24,2019 17:20

Հովհաննես Շիրազի հուշատուն -թանգարանի տնօրեն Արա Պապանյանի ասելով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիից ուղիղ եթեր մտնելուց հետո տուրիստական բում է սկսվել․ հատկապես շաբաթ-կիրակի օրերին թանգարանի դիմաց մեծ հերթեր են, սակայն Գյումրին դեռ պատրաստ չէ մեծ հոսքի։

Ըստ Արա Պապանյանի, առաջին խնդիրներից մեկը, որն առկա է Գյումրիում, զուգարանների բացակայությունն է։ Թանգարանը, որի զուգարանները նախատեսված են միայն աշխատակիցների համար, տրամադրում են նաև զբոսաշրջիկներին, որպեսզի Գյումրիից լավ տպավորությամբ հեռանան՝ նորից այցելելու մտադրությամբ։

«Մենք հնուց եկած, կարծրացած խնդիր ունենք․ ունենք որոշակի N թվով հաստիքներ, մեզ ձմռանն ասենք անհրաժեշտ է 2-3 հաստիք պակաս, իսկ ամռանն ավելացնել , նույն գումարի սահմաններում մենք կարող ենք ավելի մոբիլ դառնալ, Աշխատանքային օրենսգիրքը դա թույլ է տալիս, դա որոշ մարդկանց համար կոչվում է սեզոնային աշխատանք։

Սրանից հետո պակասելու է այդ տուրիզմը, այդ հոսքը, մենք երեքշաբթի օրվանից մինչև ուրբաթ սպասում ենք տուրիստների, եղել է, որ հոկտեմբեր ամսին երկու հոգի են այցելել թանգարան։ Սակայն, եղել են օրեր, որ շատ-շատ մարդիկ են եկել, մենք չենք հասցրել սպասարկել և հետ ենք ճանապարհել, չնայած թանգարանի տարածքում մենք ստեղծել ենք սրճարանային տարածք, մենք առայժմ չենք աշխատեցնում, մարդիկ այնտեղ նստում, հանգստանում են, եթե սուրճ են ուզում, կարող են մոտենալ, իրենց ձեռքով դնել, վերցնել։ Մենք դա ապահովում ենք, որովհետև մենք նրանց սպասեցնել ենք տալիս։ Թանգարանի բակում մենք ստեղծել են հուշանվերների խանութ, որն անհրաժեշտ է, ժամանակ առաջ շատ մեծ դժվարությամբ էր ընդունվում, թե ոնց կարելի է հուշանվերների տաղավար, սրճարան սարքել, բայց դա անհրաժեշտ է։

«Մենք տուրիստին չպիտի նայենք որպես եկամտի աղբյուրի․ արդյո՞ք բոլորը կարող են ռեստորաններում սնվել, նրանց մեջ կան աշակերտներ, ուսանողներ, որոնցից շատերը գալիս են, իրենց սնունդը իրենց հետ բերում։ Նրանք սնվելու տեղ չունեն,  չունեն նաև զուգարան գնալու տեղ։ Իմ մշտական ուշադրության կենտրոնում է թանգարանի  զուգարանի մաքրությունը, որը թեպետ  աշխատողների համար է, բայց դրանից օգտվում են նաև մեր զբոսաշրջիկները․․․

Չենք ուզում, որ զբոսաշրջիկը մեր քաղաքից վատ տպավորությամբ գնա։ Եվ ամեն 20 րոպեն մեկ մեր համապատասխան աշխատողը մտնում, նայում է՝ կարգին վիճակո՞ւմ է»:

Արա Պապանյանը նշում է, որ վարչապետի այցը մեծ ալիք բարձրացրեց դեպի Գյումրի, սակայն իրենք պատրաստ չեն․ չի եղել որևէ «բումային» օր, որ իրենք չնեղացնեն զբոսաշրջիկների որոշ խմբերի։ Քանի որ տոնակատարությունների ժամանակ թանգարաններն անվճար են, Արա Պապանյանն առաջարկում է այն դարձնել վճարովի, քանի որ դա լավ կլինի թե՛ թանգարանի, թե՛ զբոսաշրջիկների համար։ Օրինակ՝ սեպտեմբերի 21-ին այցելուների թիվը 5200-ն անցել է, քանի որ անվճար էր, մյուս օրերին ավելի քիչ են այցելուները։

Անվճար օրերին չեն հասցնում զբոսաշրջիկների բոլոր խմբերին ընդունել, որովհետև էքսկուրսիա են կազմակերպում, այն 20-40 րոպե է տևում, իսկ սրահներում բոլոր խմբերի համար մտնելու տեղ չի լինում։

«Վարչապետի այցից հետո կտրուկ ավելացել է մեր այցելուների թիվը, մեկը ինձ  հարցրեց, թե վարչապետը, որ եկավ, ի՞նչ խնդրեցիր իրենից, ասացի՝ ի՞նչ պիտի խնդրեի, նա տեսավ մեր նորամուծությունները, որոնք միտված են այցելուին ըստ արժանվույն սպասարկելու ու նաև թանգարանին եկամուտ բերելու, դրվատանքի խոսքեր ասաց, գնաց», -ասում է Արա Պապանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031