Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Անանյանը մտահոգված է ՊԵԿ քննչական վարչությունը քննչական կոմիտեի կազմ տեղափոխելու ծրագրով

Հոկտեմբեր 24,2019 16:59

ՊԵԿ քննչական վարչությունը քննչական կոմիտեի կազմ տեղափոխելու կառավարության նախաձեռնությամբ ՊԵԿ նախագահը որոշակի մտահոգություններ ունի: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պետական կեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նա ասաց, որ այդ գործընթացի հետ ՊԵԿ-ը համաձայն չէ։

Անանյանը վստահեցրեց՝ հնարավորություն չի ունեցել արտահայտել իր կարծիքը, քանի որ վերջին պահերին է այդ որոշումը կայացվել։

ՊԵԿ նախագահը հստակեցրեց՝ դա ռազմավարությամբ նախատեսված մտադրություն է, որը պետք է 3 տարվա ընթացքում իրականացվի. «Ինքնանպատակ չէ, որ քննչական վարչությունն անպայման լինի ՊԵԿ-ի կազմում։ Մենք պետք է մի քանի գնահատական տանք՝ ՊԵԿ-ն իրավապահ մարմի՞ն է, արդյոք ՊԵԿ-ին քննչական գործառույթներ պե՞տք են, թե՞ պետք չեն։ Իմ կարծիքով՝ պետք են, բայց եթե 3 տարվա ընթացքում այնպիսի ռազմավարություն մշակենք, որ արդյունավետության առումով լավ, ճիշտ որոշումներ կայացնենք, օրինակ՝ քննիչներին տան այնպիսի լիազորություններ, որ այսօր մեր քննիչներն ունեն, կարող ենք նաեւ այլ իրավիճակ ունենալ։ Բայց այս պահին ես ունեմ մտահոգություններ»:

Անանյանը նշեց. «ՊԵԿ-ում կան քննիչներ, որոնք մաքսային եւ հարկային ծառայողներ են եւ ունեն ՊԵԿ տեղեկատվությանը հասանելիություն ունեն, եւ եթե այս համագործակցությունը հնարավոր լինի ապահովել հետագայում՝ արդեն քննչական կոմիտեի կազմում…»:

Մանրամասն՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031