Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանի որոշում

Հոկտեմբեր 24,2019 16:54

«Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվել է»,- լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Տեղեկացնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հոկտեմբերի 24-ին հրապարակվեց դատարանի որոշումը (նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյան) Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու ԱԱԾ-ի միջնորդության վերաբերյալ նրա պաշտպանների դիրքորոշման հետ կապված:

Նախորդ դատական նիստին պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարել էր. «Մեր հակափաստարկները շատ օբյեկտիվ եւ տրամաբանական են։ Բազմիցս ասել, եւ հիմա էլ կրկնում եմ. Գագիկ Խաչատրյանը գտնվել է Գերմանիայում՝ հետվիրահատական պարտադիր բուժման մեջ։ Քննիչի ընդամենը մեկ զանգով նա դադարեցրել է բուժումը, վերադարձել, ներկայացել քննիչին, հույս ունենալով, որ թույլ կտան մեկ շաբաթով դարձյալ գնալ, բուժումը ստանալ եւ վերադառնալ»:

Հիշեցնենք՝ օգոստոսի 27-ին խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031