Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի գաղտնի հանձնարարականով ՊԵԿ նախագահի պարգեւավճարը նվազել է

Հոկտեմբեր 24,2019 16:50

Վարչապետի՝ նախարարների աշխատավարձերի բարձրացման գաղտնի հանձնարարականի մասին այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողներին վստահեցրեց՝ նպատակադրված որեւէ գաղտնի որոշում չի եղել, եւ Փաշինյանն էլ համապարփակ պատասխանել է այդ հարցին:

Կառավարության նիստից հետո լրագրողներն Անանյանին հիշեցրին նախկինում ՊԵԿ-ում տրված մեծ չափերի պարգեւավճարները, որի պատճառով ՊԵԿ-ը շատ քննադատվեց, քան հիմա կառավարության ղեկավարը: Անանյանն այս առնչությամբ ասաց. «Ուղղակի վարչապետի եւ վարչապետի աշխատակազմի կողմից սահմանվել են առավելագույն չափեր, որպեսզի գործընթացը կառավարվի։ Այդ առավելագույն չափերի սահմանման արդյունքում, օրինակ, իմ պարգեւավճարի չափը նվազել է։ Նախորդ տարի շատ է եղել, այս տարի նվազել է։ Այդ 1.5 միլիոնը ես էլ էի ստանում, առաջ 2 միլիոն էի ստանում»:

ՊԵԿ նախագահի խոսքերով՝ ՊԵԿ-ում պարգեւավճարների գնահատման հստակ համակարգ կա, եւ ըստ գործակիցների ամեն ամիս գնահատվում է յուրաքանչյուր աշխատակից. «ՊԵԿ-ում կանոնակարգված է, որ 0․3-ից 1․3 գործակցով գնահատվում են բոլոր աշխատողներն իրենց կատարած աշխատանքի եւ դրսեւորած վարքագծի համար, յուրաքանչյուր ամիս ես բոլորի պարգեւավճարները հաշվարկում եմ իմ համակարգչով, եւ կարող է այդ գործակցով աշխատակից լինի, որ ստանա բարձր կամ ցածր պարգեւավճար: Որոշում կայացնողները՝ բաժնի պետերն ու ավելի բարձր պաշտոն զբաղեցնողները, որոնց թիվը ՊԵԿ-ում շուրջ 290 է, ավելի բարձր պարգեւավճար են ստանում, քան ներքին օղակը»։

Միջին եւ ցածր օղակների աշխատավարձերի դժգոհության մասին էլ Անանյանն ասաց՝ ՊԵԿ-ում միջին աշխատավարձերը շատ տարբեր են.օրինակ՝ տեսուչի աշխատավարձը շուրջ 150 հազար դրամ է՝ առանց եկամտային հարկը պահելու. «Սա բավարար չէ, ուստի մենք աշխատում ենք, որ այդ տեսուչը նաեւ ունենա իր ամենամսյա պարգեւավճարը, որը իրականում ոչ թե պարգեւավճար է, այլ իր աշխատանքի գնահատումն է։ Դա կարող է տատանվել աշխատավարձի 50-70%-ի սահմաններում»:

 Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031