Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Հայաստանում նման «բեսպրեդելի» պատճառը իշխանությունից հարբած Փաշինյանն է

Հոկտեմբեր 24,2019 16:25

Արսեն Բաբայանին կալանավորելու որոշումը երկրում տիրող վակխանալիայի դրսևորումներից է:

Սակայն ի տարբերություն Հին Հռոմի, երբ վակխանալիաները տևում էին ընդամենը մի քանի օր, Հայաստանի դեպքում գործ ունենք պերմանենտ, խրոնիկ դարձած արատավոր խրախճանքի հետ:

Եթե անցյալում պետությունը արգելում էր վակխանալիները և պատժում մասնակիցներին, ապա այսօրվա Հայաստանում հենց իշխանությունն է խրախուսում անբարոյականությունը և պատժում բոլոր նրանց, ովքեր համարձակվում են բարձրաձայն ասել ճշմարտությունը:

Եթե անտիկ ժամանակները վակխանալիայի առիթը ալկոհոլային սանձարձակ գինովցածությունն էր, ապա Հայաստանում նման բեսպրեդելի պատճառը իշխանությունից հարբած և ավտորիտար զապոյի մեջ ընկած Փաշինյանն է:

Եթե հին ժամանակներում այդ օրերին թույլատրելի էր գրեթե ամեն ինչ, իսկ օրգիաներից հետո բոլորը փորձում էին մոռանալ տեղի ունեցածն ու վերադառնալ սովորական կյանքի, ապա Հայաստանի դեպքում, երբ այս մղձավանջը ավարտվի, ոչինչ և ոչ ոք չի մոռացվելու:

Իսկ Արսեն Բաբայանը հերթական քաղբանտարկյալն է: Վստահ եմ, ոչ վերջինը: Պինդ մնացեք:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031