Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Շուրջ 100 բրենդ, Մինասի փրկված որմնանկարն ու Գինեսի ռեկորդների գրքում գրանցված շատրվանը «Մեգամոլ Արմենիայում»

Հոկտեմբեր 24,2019 16:04

Հայաստանում առաջին անգամ բացվել է մոլ, որի գլխավոր նպատակներից մեկը ոչ միայն առեւտրի կենտրոն լինելն է, այլեւ մշակույթի եւ հայկականության տարածման յուրատիպ վայր:

Երեկ հանդիսավոր պայմաններում կայացավ Հայաստանում նախատիպը չունեցող ամենամեծ մոլի՝ «Մեգամոլ Արմենիայի» շնորհանդեսը:

Շրջայցի ժամանակ «Մեգամոլ Արմենիայի» գործադիր տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը ծանոթացրեց մոլի մատուցած ծառայություններին ու հնարավորություններին:

«Մոլի կառուցման հիմքում ընկած է հայկականության գաղափարը: Առեւտրի կենտրոնում հայկական ավանդական ճարտարապետական էլեմենտները համակցված են ժամանակակից աշխարհի արդի եւ կրեատիվ լուծումներին: Յուրաքանչյուր մանրուք նախագծելիս եւ իրականացնելիս, առավելապես ուշադրություն է դարձվել դրա արմատներին եւ նշանակությանը»,-ասաց պարոն Մարտիրոսյանը՝ նշելով, որ շենքը կառուցվել է տեղի եւ դրսի պրոֆեսիոնալ մասնագետների համատեղ աշխատանքով: Այն աչքի է ընկնում ակնահաճո գույների համադրությամբ՝ սպիտակ, ոսկեգույն, դարչնագույն:

«Մեգամոլ Արմենիա»-ն գործում է Նոր Նորք վարչական շրջանի տարածքում՝ զբաղեցնելով ավելի քան 98.000 քմ տարածք: Մոլը բաղկացած է 6 հարկերից, որոնցից երեքը ստորգետնյա են: Այստեղ ներկայացված են շուրջ 100 բրենդեր, որոնցից մի քանիսն առաջին անգամ են իրենց դռները բացում Հայաստանում: Դավիթ Մարտիրոսյանի խոսքով, այցելուները «Մեգամոլ Արմենիայում» կարող են գտնել բոլոր տարիքի եւ հետաքրքրություններին համապատասխան խանութ-սրահներ:
Մոլում գործում է ամենամեծ սուպերմարքեթը, կա կինոթատրոն, սրճարան-ռեստորաններ, շուրջ 75 մարդու համար նախատեսված ֆուդկորտ: Այն հագեցած է աշխարհի տարբեր երկրների ճաշացանկերով՝ ներառյալ արագ սննդի կետերով ու առողջ սնունդ առաջարկող խոհանոցներով: Այստեղ գործում է նաեւ Անդրկովկասի ամենամեծ խաղահրապարակը, որի սրահներից մեկն ուսուցողական է. երեխաներն այստեղ կսովորեն երթեւեկության կանոնները: Բացի այդ խաղահրապարակում կա Ֆորմուլա 1 կարտինգ, որի մրցուղու երկարությունը 1.2 կիլոմետր է: Այստեղ հնարավոր կլինի վարել մինչեւ 65 կմ/ժամ արագությամբ մեքենաներով:

Խաղասրահում է Հայաստանի ամենամեծ լաբիրինթը. այն 9 հարկանի է: Դավիթ Մարտիրոսյանի խոսքով, խաղահրապարակները նույնպես ունեն անվտանգության ելքեր, որպեսզի երեխաների անվտանգությունն ամենաբարձր մակարդակով ապահոված լինի: Ընդհանրապես մոլը հագեցած է ամենաարդիական հակահրդեհային եւ անվտանգության համակարգերով:

Մոլի մշակութային անկյուններից մեկում ներկայացված է Մինաս Ավետիսյանի «Գիշեր» մեծադիր որմնանկարը (1973 թ.), որը վերականգնվել է իտալացի մասնագետների կողմից՝ Ֆաբրիցիո Իակոբինիի գլխավորությամբ: Որմնանկարը համարվում է պատմամշակութային հուշարձան եւ Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

Այստեղ կվայելեք նաեւ Գինեսի ռեկորդների գրքում գրանցված շատրվանի գեղեցկությունը, որը տարածաշրջանում միակն է: Շատրվանը համակարգչային կառավարմամբ է, ջրի միջոցով արտապատկերում է նկարներ, լոգոներ եւ նախադասություններ:

Ինչպես տնօրեն Դավիթ Մարտիրոսյանն է նշում՝ մոլում հաճախորդների համար ստեղծել են մի միջավայր, որի գլխավոր նպատակը առեւտուր անելուց բացի՝ հաճելի ժամանց անցկացնելն է:

«Նպատակներից մեկն էլ տուրիզմը զարգացնելն է եւ մեր զբոսաշրջիկ հաճախորդներին ցույց տանք, որ Հայաստանում կա մի մոլ, որը նաեւ կարող է գրավել օտարերկրյա հյուրերին»,-ասաց Դավիթ Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ մոլը կառուցվել է զրոյից, միջազգային չափանիշներին համապատասխան:

Ըստ նրա, մոլն ունի սմարթ համակարգով աշխատող ստորգետնյա ավտոկայանատեղի, որը գործում է -1, -2, -3 հարկերում՝ նախատեսված շուրջ 1800 ավտոմեքենայի համար:

«Այստեղ ներդրված է սմարթ համակարգ, որն այցելուներին հնարավորություն կտա լուսացույցի կարմիր եւ կանաչ գույների օգնությամբ հեշտությամբ կողմնորոշվել տարածքում: Կայանատեղիի բոլոր կողմերում կան վերելակներ, որոնք բարձրանում են մոլի ներս, իսկ մեջտեղի հատվածում նաեւ շարժասանդուղք, որը նույնպես բարձրանում է մոլի կենտրոն: Ավտոկայանատեղին ունի երկու մուտք եւ երկու ելք: Մուտքը Գայի պողոտայից է, նույն փողոցի վրա նաեւ ելք կա: Ելքեր կան նաեւ դեպի Սաֆարյան եւ Բաղյան փողոցներ»,-ասաց մոլի գործադիր տնօրենը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031