Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսաստանը բողոքի նոտա չի հղել Հայաստանին. ՏԱՍՍ

Հոկտեմբեր 24,2019 15:54

ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկությունը, թե Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ կապված զենքի տենդերի չեղարկման հետ, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին մոտ կանգնած աղբյուրին:

«Այդ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի» ռուսական գործակալությունը հաղորդել էր, որ Մոսկվան բողոքի նոտա կհղի Երևանին՝ զենքի վաճառքի մրցույթի չեղարկման պատճառով:

Ուշագրավ է, որ ավելի ուշ «ՌԻԱ Նովոստին» վերախմբագրել է հրապարակումը՝ փոխարինելով «բողոքի նոտա» ձևակերպումը: Գործակալության վերախմբագրված հրապարակման մեջ ասվում է, որ Ռուսաստանը նամակ կուղարկի ՀՀ ՊՆ-ին՝ կապված զենքի վաճառքի մրցույթի չեղարկման հետ և կխնդրի նախարար Դավիթ Տոնոյանին պարզել իրավիճակը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031